Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Օգոստոսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով Վանաձորում տեղակայված զորամասերից մեկի բազայի վրա օգոստոսի 7-ից անցկացվում են 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի կապի պետերի հրամանատարական հավաքներ:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Օգոստոսի 7-ից 8-ը 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել է ցուցադրական մարտա­վարական զորավարժություն՝ անձնակազմի մասնագիտական, ներդաշնակ գործելու և հրամա­նա­տա­րական կազմի կառավարման ունակությունները կատարելագործելու նպատակով: Զորավարժությունը ամփոփել է զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը:

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ»  5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Օգոստոսի 8-ին 5-րդ միավորման մարտական ապահովման և սպասարկման ստորաբաժանումների հետ անցկացվել է «անվտանգության օր» թեմայով պարապմունքներ` զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի գլխավորությամբ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին։ Հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ - 2018

Միջազգային բանակային խաղերն առաջին անգամ անցկացվեցին 2013թ.: Այն ժամանակ մասնակցում էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Այսօր արդեն ավելի քան 30 երկրներից շուրջ 5000 զինվորական է մասնակցում խաղերին:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 3-ին տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի փակման և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, բարձրաստիճան այլ հյուրեր: