Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ



ԱՄՆ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հրավերով շարունակվում է ԱՄՆ և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն: Խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը: Այցի նպատակը զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող այլ հարցերի քննարկումներն են, որոնց  մասնակցել են նաև ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի, ԶՈՒ հոգևոր ծառայության, ԱՀՏԱ և ռազմաբժշկական վարչությունների և ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ: Այցի շրջանակում փորձագետները այցելել են Երևանի կայազորային հոսպիտալ և ՊՆ ռազմական ոստիկանություն, ինչպես նաև հետևել են  ՊՆ ՄԻԲԿ «թեժ գծի» աշխատանքներին: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման և զարգացման համար:

Խորագիր՝ Նորություններ


23/08/2018