Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ԲԱՆԱԿԸ

Մեր բանակը կայացավ առաջին հերթին շնորհիվ հայ ժողովրդի մեծագույն զոհողությունների, մեր մայրերի անափ համբերության, նրանց զավակների՝ մեր ընկերների, եղբայրների կյանքի, արյան, քաջությունների գնով։

«ԵՍ ԵՄ», ԴՈՒ ԵՍ՝ ՄԵՆՔ ԵՆՔ

«Ես եմ» ծրագրի երրորդ զորակոչն է: Ու թեև ծրագրի հաջողությունների մասին ըստ ամենայնի կլինի խոսել միայն, երբ առաջին զորակոչի տղաներն ավարտեն ծառայությունն ու վերադառնան, բայց այժմ արդեն կարելի է մի քանի կարևոր փաստ արձանագրել:

ՀՊԱՐՏ ՈՒ ԱՆՆԿՈՒՆ. ԶԻՆՎՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Նոր Նորքի զինկոմիսարիատում զորակոչի հերթական օրն է: Շենքի բակը մարդաշատ է: Զինկոմիսարիատի աստիճանների վրա տեսնում եմ հարազատ մի դեմք. տիկին Համեստն է` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը:

ՋՈԿԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

Հունվարի 29-ից 30-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվեցին ջոկերի հրամանատար­ների երկօրյա հրամանա­տա­րական հավաքներ՝ ստորաբաժանումների հրամանատարների ղեկավարությամբ:

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ  ՍՊԱՐԱՊԵՏ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Հունվարի 28-ին 5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասում մեծ շուքով նշվեց ՀՀ բանակի կազմավորման 27-ամյակը: Մինչև միջոցառման սկիզբը մասնակիցները ծաղիկներ դրեցին Սպարապետ Վ. Սարգսյանի կիսանդրու առջև:

ՀԱՄԵՐԳ ԵՎ ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ

Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առիթով Քաշաթաղի շրջվարչակազմի նախաձեռնությամբ հարավային N զորամասում համերգով հանդես եկան Կովսականի «Թաթուլ» երգի-պարի համույթը՝ Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, Բերձորի արվեստի դպրոցի Իշխանաձորի մասնաճյուղի պարի խմբակի սաները:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

4-րդ զորամիավորման ենթակա զորամասի հրամանատարի տեղակալի և հրետանու պետի գլխավորությամբ անցկացվում են դասակի հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ: