Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Հայերիս համար հունվար ամիսը բեղուն և տոնական մի ժամանակահատված է: Տարեմուտի տոնական տրամադրությամբ, Սուրբ Ծննդյան ավետիսով լուսավորված, մենք համախմբվում ենք տոնախմբելու անկախ Հայաստանի սիրելի զավակի՝ Հայոց բանակի տարեդարձը:

ԲՈՐԲՈՔ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅՈՑ ԶԻՆԱՎԱՌ ՈԳԻՆ

Հունվարի 25-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայոց բանակին նվիրված 2018 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԶՐՈՒՅՑԸ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ

Հունվարի 25-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ իր առաջին ճանաչողական զրույցն անցկացրեց 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: Հրամա­նատարը նախ հակիրճ ներկայացրեց զորամիավորման պատմությունը, անցած ճանա­պարհը, նրա դերն ու նշանակությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող շրջանում:

2018Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Հունվարի 24-ին 4-րդ բանակային զորամիավորման նոր բացված դահլիճում տեղի ունեցավ 2018թ. ուսումնական տարվա ամփոփում: Ամփոփմանը ներկա էին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալներն ու ստորաբաժանումների հրամանատարները, կայազորի դատախազն ու իրավապահ մարմինների ղեկավարները:

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: