Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՋՐՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄ

Հունվարի 23-ին Խաղաղապահ բրիգադում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության Ջրօրհնեքի արարողություն գնդերեց Տեր Զաքարիա քահանա Անանյանի հանդիսապետությամբ:

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Հունվարի 24-ին 3-րդ զորամիավորման մի քանի զորամասերում համերգային ծրագրով հյուրընկալվել էր «Մարաթուկ» ազգային երգի-պարի համույթը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

3-րդ զորամիավորման կապի պետի գլխավորու­­­թյամբ անցկացվում են ենթակա ստորաբաժանումների կապի դասակի հրամանատարների հավաքներ:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ

Հունվարի 24-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասեր էին այցելել Սյունիքի մարզի Լոր համայնքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 21-ից 25-ը ՀՀ ԶՈՒ մարտական վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Ա. Մակարյանի գլխավորությամբ ԳՇ աշխատանքային խումբը 5-րդ զորամիավորումում իրականացնում է պատրաստության գործընթացի վերահսկման և հրամանատարներին գործնական օգնություն ցուցաբերելու աշխատանքներ:

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, չի ճամարտակել հայրենասիրության մասին, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին։ Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, ժլատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ

Ճոպանուղի բառը լսելիս թերեւս շատերի մտապատկերում բացվեն անհավանական տպավորիչ բնապատկերներ թռչնի թռիչքի բարձրությունից, ոմանք էլ գուցե անմիջապես պատկերացնեն զբոսանք երկնային մայրուղիով դեպի պատմական հարստություններ: