Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՏՎՈՎ ԵՆՔ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ

Քաշաթաղում զորակոչ է: Մեծուփոքրով՝ պաշտոնյա ու ազատամարտիկ, զինկոմ ու ուսուցիչ, բանակ են ճանապարհում զինվորների նոր հերթափոխը: Եկել են տարբեր գյուղերից՝ Լեռնահովիտից ու Բերձորից, Նորաշենիկից ու Արտաշավիից, Կերենիից ու Գրհամից:

ԱԿՀ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Հունվարի 21-ից 23-ը 1-ին զորամիավորման և ենթակա զորամասերի ԱԿՀ կենտրոնների պետերի հետ անցկացվել է հրամանատարական հավաք:

ԱՀՏԱ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

Հունվարի 21-ից 25-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվող գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների հավաքների մասնակիցն էին նաև ԱՀՏԱ գծով տեղակալները: Խմբի ղեկավարն էր զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը:

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԶՈՐԱՑՐՈՒՄ

Նորակոչիկների համալրմանը զուգահեռ շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները: Հունվարի 23-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հանդիսավոր կերպով հրաժեշտ տվեցին մի շարք զորացրվող զինծառայողների:

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ 2018թ. ուսումնական տարվա պատրաստության և 2019թ. հունվար ամսվա օրացուցային պլանների շրջանակներում, սույն թվականի հունվարի 16-ին ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչությունում անցկացվեց ԶՈՒ զորքերի ծառայությունը ուղղորդող սպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն:

ԴԱՍԱԿՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ

Հունվարի 22-ից 24-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվում են դասակի հրամանատարների հավաքներ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հունվարի 21-ից 25-ը, 1-ին զորամիավորման հրետանու շտաբի պետ, փոխգնդապետ Ա. Քոչունցի գլխավորու¬¬¬թյամբ անցկացվում են ենթակա զորամասերի հրետանու դասակի հրամանատարների հավաքներ: