Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԶՐՈՒՅՑԸ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ



ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԶՐՈՒՅՑԸ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏՀունվարի 25-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ իր առաջին ճանաչողական զրույցն անցկացրեց 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: Հրամա­նատարը նախ հակիրճ ներկայացրեց զորամիավորման պատմությունը, անցած ճանա­պարհը, նրա դերն ու նշանակությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող շրջանում: Ներկայացրեց նաև իր անցած մարտական ուղին, այնուհետև առանձին-առանձին ծանոթացավ նորակոչիկների հետ, լսեց նրանց և պատասխանեց հուզող հարցերին: Զրույցից հետո նա վստահեցրեց, որ նորակոչիկները բարձր տրամադրությամբ են զորակոչվել Հայոց բանակ, պատրաստ են կատարելու իրենց առջև դրված մարտական առաջադրանքը և շատ արագ կտիրապետեն իրենց մասնագիտությանը:

Գեներալ-մայոր Վ. Քոչարյանը հրամանատարներին հանձնարարեց, որ նորակոչիկների համար շարունակեն բարելավել բոլոր անհրաժեշտ պայմանները և նրանց հետ պարապմունքները վերցնեն խիստ հսկողության տակ, ինչպես նաև լուծում տան նորակոչիկների հետ կապված ցանկացած խնդիրների և դրանց վերաբերյալ պարբերաբար զեկուցեն իրեն:

4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ

Խորագիր՝ Նորություններ


29/01/2019