Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՎԵԼԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Ձմեռը կես է եղել, զինվորին սեր ենք բերել…
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ: Ահա այս խոսքերով ազդարարվեց մեր քսանյոթամյա բանակին նվիրված ցերեկույթը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Փետրվարի 4-ից 6-ը 4-րդ զորամիավորման կապի պետի գլխավորությամբ անցկացվում են կապի դասակի հրամանատարների հավաքներ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Փետրվարի 1-ին առաջին զորամիավորման հրամանատարի գլխավորությամբ ենթակա ստորաբաժանումների հետ անցկացվեցին ցուցադրական պարապմունքներ տեխնիկական, կրակային, ֆիզիկական և շարային պատրաստությունից:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

5-րդ զորամիավորման զորամասում շարունակվում է նորակոչիկների պատրաստության գործընթացը:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հունվարի 29-ից փետրվարի 1-ը 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալի գլխավորությամբ անցկացվում են դասակի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Հունվարի 28-ին Հայոց Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Վայքում տեղակայված N զորամասում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին հրավիրված էին Վայքի փոխքաղաքապետ Վիգեն Գասպարյանը, Վայքի երկրապահ կամավորականները, այլ հյուրեր: