Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Պաշտպանական և հարձակողական գործողությունների ժամանակ անձնակազմի հմտություններն ու պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի հատուկ ստորաբաժանումների հետ մարտավարական դաշտում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ

Ապրիլի 2-ին, ԱՄՆ կատարած աշխատանքային այցից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում մասնակցում են ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին:

ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում կմասնակցեն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Գիշերային և անբարենպաստ եղանակային պայմաններում շարասյունով հաստատուն արագությամբ ավտոտեխնիկայի վարման ժամանակ վարորդ-զինծառայողների հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է գիշերային մեքենավարման երթ-պարապմունք:

ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Խաղա­ղապահ առաքելությունների ընթացքում տարբեր իրադրություններում գործելու առանձնահատկությունները զինծառայողներին ուսուցանելու, ինչպես նաև խաղաղապահ առա­քելությունների ընթացքում կիրառվող կանոնակարգերին ծանոթացնելու նպատակով ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադում, «GPOI» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են դասընթաց­ներ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմին դետքային ջոկի գործողությունները, ջոկի շարման ու առաջխաղացման կարգն ուսուցանելու նպատակով մարտի 30-ին 4-րդ զորամիավորման N զորամասի մարտավարական դաշտում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ: Պարապմունքների շրջանակում խաղարկվել են մարտավարական տարբեր իրավիճակներից բխող մարտական խնդիրներ: