Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում կմասնակցեն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Գիշերային և անբարենպաստ եղանակային պայմաններում շարասյունով հաստատուն արագությամբ ավտոտեխնիկայի վարման ժամանակ վարորդ-զինծառայողների հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է գիշերային մեքենավարման երթ-պարապմունք:

ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Խաղա­ղապահ առաքելությունների ընթացքում տարբեր իրադրություններում գործելու առանձնահատկությունները զինծառայողներին ուսուցանելու, ինչպես նաև խաղաղապահ առա­քելությունների ընթացքում կիրառվող կանոնակարգերին ծանոթացնելու նպատակով ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադում, «GPOI» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են դասընթաց­ներ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմին դետքային ջոկի գործողությունները, ջոկի շարման ու առաջխաղացման կարգն ուսուցանելու նպատակով մարտի 30-ին 4-րդ զորամիավորման N զորամասի մարտավարական դաշտում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ: Պարապմունքների շրջանակում խաղարկվել են մարտավարական տարբեր իրավիճակներից բխող մարտական խնդիրներ:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

Մարտի 30-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտական վկայականներ են հանձնվել սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի՝ հաստիքապաշտոնային «կապիտան» զինվորական կոչումով ունկնդիրների 12 շաբաթյա դասընթացների մասնակիցներին՝ վաշտի և մարտկոցի հրամանատարներին:

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարտի 29-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ամփոփվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին և հանդես եկել ելույթով: