Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 27-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ներկայացուցիչը մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպե­տա­­րանում անցկացված «Բնակչության պաշտպանության միջոցա­ռում­ների կազմակերպումը Գառնի համայնքում ուժեղ երկրաշարժի հետևանքների վե­րացման ուղղությամբ» թեմայով շտաբային ուսումնավարժու­թյանը:

ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների մակարդակը բարձրացնելու, առաջադրված խնդիրների կատարման գործընթացում միանման մոտեցումներ ձևավորելու և մասնակիցների պատրաստությունն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի նյութական ապահովման և նորոգման վաշտերի հրամանատարների հետ անցկացվել են մասնագիտական հավաքներ:

ՀՀ ԶՈՒ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հուլիսի 25-ից օգոստոսի 17-ը Ուզբեկստանի Հանրապետության «Ֆորիշ» զորավարժադաշտում կայանալիք «Ռազմաբժշկական էստաֆետ-2019» միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի թիմն անցկացնում է նախապատրաստական պարապմունքներ։

ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին անցկացվել են ստուգարքներ:

ԿԱՍԵՑՎԵԼ ԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Զինված ուժերի անձնակազմի հոգեբանական ապահովման աշխա­տանք­ների արդյունա­­վե­տութ­­­յան բարձ­րացման, զինծառայողների անհա­տական որակների ու մասնա­գիտական կարո­ղութ­յունների ուսումնասիրության նպա­­տակով, ինչպես նաև կարևորելով կրտսեր հրամանատարների դերն ու մասնագիտական կայացման առանձնահատկությունները՝ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վար­չության սպաները մար­տի 18-22-ը զինվորական ստորաբաժանումներում անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ և իրա­կա­նացրել ուսում­նա­կան զո­րա­­մասերի կուր­սանտների պրո­ֆի­լավորում (տեսակավո­րում):