Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հրամանատարական և դասախոսական կազմի ուժերով մարտի 28-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարտական հերթապահության նախապատրաստման ավանում, զորային ստաժավորմանը նախապատրաստվելու նպատակով, 3-րդ կուրսի և մեկամյա սպայական դասընթացների կուրսանտների հետ անցկացվել է գործնական պարապմունք:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ

Ստորաբաժանումների դաշտային ներդաշնակման կատարելագործման նպատակով մարտի 27-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձգություն:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴՈՒՄ

Հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, ինչպես նաև առաջադրված խնդիրների կատարման գործընթացում միանման մոտեցումներ ձևավորելու նպատակով խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել են մարտավարության, զորահավաքային, տեխնիկական և գաղափարադաստիարակչական պատրաստության հրամանատարական պարապմունքներ:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԱՄՆ

Մարտի 27-ին, աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի ղեկավարության, մասնավորապես՝ Կանզասի նահանգային կառավարության անդամների՝ գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի, առևտրի քարտուղար Դեյվիդ Թոլանդի և առողջապահության քարտուղար Լի Նորմանի հետ։

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Մարտի 26-ին տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ խորհրդաժողովը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ Է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ:

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՐՄԱՆ ՄԻԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓՎԵՑ

Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի հանդիսությունների սրահում ամփոփվեց Սպարապետի 60-ամյա հոբելյանին նվիրված ոգեկոչման և մեծարման միամսյակը: