Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՀԱՍՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԶԻՆԵԼ ԲԱՆԱԿԸ

ՌԴ վարչապետ և երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը մտահոգված է երկրի արդյունաբերության և վարչական կառույցների կարողությամբ` իրականացնելու բանակի վերազինման ծրագիրը:
Նա հայտարարել է, թե ներքին տագնապ ունի, որ սահմանաված ժամկետներում և հատկացված 20 տրիլիոն ՌԴ ռուբլի գումարով հնարավոր կլինի վերազինել բանակը, քանի որ, օրինակ, գնագոյացման ասպարեզում տիրող վիճակն ու ընթացող զարգացումներն օրեցօր մեծացնում են իր մտահոգությունները:

ԻՍՐԱՅԵԼՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ ԿՀԱՐՁԱԿՎԻ ԱՌԱՆՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ

Հարձակման մասին Վաշինգտոնին վաղօրոք չհայտնելու որոշման մասին Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն արդեն հայտնել են ԱՄՆ վարչակարգին: Միացյալ Նահանգների հետախուզությունը պարզաբանել է, որ դրանով Իսրայելը փորձում է ԱՄՆ-ին զերծ պահել ռմբահարվածների պատասխանատվությունը կիսելուց: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Իրանին հրթիռային հարված հասցնելու վերջնական որոշում Թել Ավիվը դեռևս չի ընդունել:

ԲԱՆԱԿԻՑ ԳՈՂԱՑԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ 127 ՄԻԼԻՈՆ ՌԴ ՌՈՒԲԼՈՒ ԱՎՏՈՏԵԽՆԻԿԱ

Մոսկովյան զինվորական օկրուգի նախկին և դեռ ծառայող մի խումբ սպաների, հիմնականում զինված ուժերի գլխավոր շտաբում և օկրուգի շտաբում բարձր պաշտոններ զբաղեցնող գնդապետների հաջողվել է 2005-2008 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթերի ձևակերպման միջոցով բանակից գողանալ ու երկրով մեկ վաճառել օկրուգի բնակշահագործման վարչության հաշվեկշռում գտնվող «Урал», «КамАЗ», «ЗиЛ» և «МАЗ» մակնիշի ավելի քան հարյուր զինվորական բեռնատարներ, ինչպես նաև 31 միավոր հատուկ տեխնիկա և մեծ քանակությամբ ավտոպահեստամասեր, մասնավորապես անվադողեր, մարտկոցներ և անգամ` շարժիչներ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՍՏԵՂԾԻ ՆՈՐ ԱՏՐՃԱՆԱԿ, ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆ ՈՒ ՆՌՆԱԿԱՆԵՏ

Լրագրողներին հայտնելով այդ մասին, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հավաստիացրել է, որ նոր ատրճանակն իր տեխնիկամարտավարական բնութագրերով չի զիջի աշխարհում ներկայումս արտադրվող որևէ նմուշի, իսկ պաշտպանության նախարարության հետ բանակցություններ են վարվում Կալաշնիկովի ավտոմատի «հիմնարար արդիականացման» համար: Այս տարի նախատեսվում է ստեղծել նաև ոստիկանական ու բանակային դիպուկահար հրացանների նոր նմուշներ: Նոր զենքերի մշակման գործում ներգրավված են Ռուսաստանի լավագույն մասնագետները:
Նա նաև հայտնել է, որ դաշնային նպատակային ծրագրով լուրջ քայլեր են նախատեսվում Ռուսաստանում արտադրվող վառոդի որակի բարձրացման համար:

«Су-24» ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ

Կուրգանի մարզում փետրվարի 13-ին «Су-24» ռազմաճակատային ռմբակոծիչի աղետից հետո մասնակիորեն վերսկսվել են այս մակնիշի ինքնաթիռների թռիչքները: «Су-24»-երի տեխնիկական վիճակի մանրակրկիտ ստուգումների արդյունքները ներկայացնելուց հետո ավիացիոն զորամասերի հրամանատարները ստանում են դրանց թռիչքների վերսկսման թույլտվություն:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՎԱՐԺԱՍԱՐՔ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ներկայումս մշակվում են հինգերորդ սերնդի «Т-50» կործանիչի և «4++» սերնդի «Су-35» բազմանպատակային կործանիչի վարժասարքեր: Դրանք կտեղակայվեն Լիպեցկի ավիակենտրոնում, իսկ մինչև 2020 թվականը ՌԴ ռազմաօդային ուժերը լրիվ կապահովվեն նման վարժասարքերով:

ՀԱՅՏՆՎԵԼ Է «Су-30»-Ի ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ՌԴ գլխավոր զինվորական քննչական վարչությունը հայտարարել է, որ Ամուրի Կոմսոմոլսկում աղետի ենթարկված «Су-30 МК2» կործանիչի անձնակազմը նախատեսված արագություն զարգացնելու ընթացքում հասցրել է հաղորդել, որ ինքնաթիռի աջ շարժիչն այրվում է, ինչից հետո թռիչքների ղեկավարը կարգադրել է անհապաղ կատապուլտ լինել, ինչն օդաչուները հասցրել են կատարել և փրկվել: Նրանցից մեկն անկարգելով վայրէջք կատարելիս վնասվածքներ է ստացել: