Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«Су-24» ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ

Կուրգանի մարզում փետրվարի 13-ին «Су-24» ռազմաճակատային ռմբակոծիչի աղետից հետո մասնակիորեն վերսկսվել են այս մակնիշի ինքնաթիռների թռիչքները: «Су-24»-երի տեխնիկական վիճակի մանրակրկիտ ստուգումների արդյունքները ներկայացնելուց հետո ավիացիոն զորամասերի հրամանատարները ստանում են դրանց թռիչքների վերսկսման թույլտվություն:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՎԱՐԺԱՍԱՐՔ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ներկայումս մշակվում են հինգերորդ սերնդի «Т-50» կործանիչի և «4++» սերնդի «Су-35» բազմանպատակային կործանիչի վարժասարքեր: Դրանք կտեղակայվեն Լիպեցկի ավիակենտրոնում, իսկ մինչև 2020 թվականը ՌԴ ռազմաօդային ուժերը լրիվ կապահովվեն նման վարժասարքերով:

ՀԱՅՏՆՎԵԼ Է «Су-30»-Ի ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ՌԴ գլխավոր զինվորական քննչական վարչությունը հայտարարել է, որ Ամուրի Կոմսոմոլսկում աղետի ենթարկված «Су-30 МК2» կործանիչի անձնակազմը նախատեսված արագություն զարգացնելու ընթացքում հասցրել է հաղորդել, որ ինքնաթիռի աջ շարժիչն այրվում է, ինչից հետո թռիչքների ղեկավարը կարգադրել է անհապաղ կատապուլտ լինել, ինչն օդաչուները հասցրել են կատարել և փրկվել: Նրանցից մեկն անկարգելով վայրէջք կատարելիս վնասվածքներ է ստացել:

ԼԱՏՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԷՍԷՍԱԿԱՆՆԵՐԻՆ

Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հայտարարել է, թե աբսուրդ է լատիշ էսէսականներին հանցագործ համարելը, քանի որ «նրանք գերմանական լեգեոնում են հայտնվել ստիպողաբար, սակայն կռվել են իրենց Հայրենիքի համար»:
Այս հայտարարությունը պետության նախագահն արել է մեկնաբանելով լատիշ էսէսականների` մարտի 16-ին նախատեսված երթի դեմ երկրում հակաֆաշիստների ծավալած պայքարը:
Ներկայում դեռևս կենդանի են Լատվիայի էսէսական լեգեոնի 500 անդամներ, որոնց միջին տարիքն 90-ն է:

ԱԼԺԻՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԼԻԲԻԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔԱԴԱՖԻԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Ալժիրի իշխանություններն իրենց դիրքորոշումը բացատրել են Ինտերպոլից և Միջազգային քրեական դատարանից խնդրի վերաբերյալ պաշտոնական ցուցումների բացակայությամբ: Անցած աշնանն Ալժիրը «մարդասիրական նկատառումներով» ապաստան տվեց գնդապետի այրի Սոֆիային, Այիշա դստերը, երկու որդիներին ու նրանց ընտանիքներին: Միաժամանակ, Լիբիայի նոր իշխանությունները ևս Ալժիրին չեն դիմել նման պահանջով, իսկ Այիշան համաձայնվել է Ալժիրում բնակվելու իրավունքի դիմաց Լիբիայի նոր իշխանությունների դեմ որևէ քայլ չձեռնարկելու նախապայմանին:

ՄԱԿ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 7,5 ՀԱԶԱՐԻ

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լինն Պասկոեն, և միաժամանակ հայտնել, որ թեև զոհերի ճշգրիտ թիվը ներկայումս անհնար է որոշել, սակայն իր հաղորդած տվյալները հաստատվում են «արժանահավատ աղբյուրներով»:

ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒ ԱՄՆ-Ը  ՎԵՐՍՏԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Ռուսաստանին ու Չինաստանին կոչ է արել չշրջափակել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ անվտանգության խորհրդի նոր բանաձևի ընդունումը: Նա նաև հայտնել է, որ փետրվարի 24-ին Թունիսում «Սիրիայի բարեկամների» առաջին կոնֆերանսին կհետևեն Ստամբուլում ու Փարիզում գումարվելիք կոնֆերանսները, սակայն չի հստակեցրել դրանց հրավիրման ժամկետները: