Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԻ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Ինքնաշեն ականապայթուցիկ նյութերի դեմ պայքարի գործում Հյուսիսատլանտյան դաշինքի մասնագետների պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Մոսկվա: Պատվիրակության ղեկավար, գնդապետ Ջոն Գրեյվսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն նկատի առնելով խնդրի սրությունը, մեծապես կարևորում է այս ասպարեզում համագործակցությունը Ռուսաստանի հետ:

ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների հերթական` 62-րդ նիստը հուլիսի 5-ին կկայանա Կալինինգրադում և հիմնականում նվիրված կլինի ռազմական կարիքների համար ՌԴ զինված ուժերի ուղեծրային խմբավորման համատեղ օգտագործման խնդիրներին:

ԿՊԱՏԺՎԵՆ ՂՈՒՐԱՆՆ ԱՅՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Զինվորական քննիչներն առաջարկել են կարգապահական միջոցներ կիրառել Աֆղանստանում գտնվող ռազմակայանում Ղուրանն այրած ՆԱՏՕ-ի յոթ զինծառայողների նկատմամբ: Կատարվածի վերաբերյալ քննության նյութերն արդեն ուղարկվել են Պենտագոն: Միջադեպը լուրջ հուզումներ էր առաջացրել Աֆղանստանում ու հանգեցրել անգամ միջազգային խաղաղապահ ուժերի ռազմակայանների վրա իրականացված հարձակումների:

ՎԻԵՏՆԱՄԸ ԳՆՈՒՄ Է ՀԻՆ «Су-30К»-ԵՐ

Վիետնամի պաշտպանության նախարարության պատվիրակությունն օրերս այցելել է Բելառուսիայում գտնվող 558-րդ ավիանորոգման գործարան և պատրաստակամություն է հայտնել գնելու այնտեղ գտնվող «Су-30К» բոլոր 18 ծանր ռմբակոծիչները: Հին ինքնաթիռների գինն այնքան գայթակղիչ է եղել, որ վիետնամական կողմը նահանջել է բացառապես նոր մարտական տեխնիկա գնելու իր անսասան սկզբունքից:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Երեկ ապստամբ գրոհայինների դեմ մարտերի ընթացքում Լաթաքիայում զոհվել է 20, իսկ Իդլիբում զինվորական պահակակետի պայթեցման հետևանքով` սիրիական բանակի ևս 5 զինծառայող: Միաժամանակ, կառավարական զորքերը գնդակոծել են Համայի գավառում գտնվող Քերնազ բնակավայրը:

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎՐԱ

Աֆղանստանի հարավում ոստիկանի համազգեստով երեք գրոհային կրակ է բացել ամերիկյան զինծառայողների խմբի վրա: Զոհվել է մեկ, վիրավորվել ութ զինվորական, իսկ գրոհայիններին հաջողվել է թաքնվել:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՏԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՎԻ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, համաձայն որոնց Բալթիական նավատարոմի «Կալինինգրադ» մեծ դեսանտային նավն ուղևորվել է սիրիական Տարտուս նավահանգիստ՝ հեգնանքով նշելով, որ այդ լուրերում միակ ճշմարիտը այն է, որ «Կալինինգրադն» իսկապես պատկանում է Բալթիական նավատորմին: