Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԱՆԽԱԽՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Ֆատոյի Սադոևը ծնվել է 1953թ. հունվարի 28-ին, Երևանում (ծննդյան օրը նա ժպիտով է նշում` «ծնվել եմ բանակի օրը»): Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ճանապարհային տեխնիկումում և 1981թվականից ծառայության անցել ներքին գործերում: Եղել է ջոկի հրամանատար, կատարել տարբեր ծառայություններ, ունի բազմաթիվ պարգևներ: Եվ որպես ընտանիքի հայր` հետևել, դաստիարակել, ուսման է տվել իր հինգ զավակներին: Այսպես համընթաց էլ կշարունակվեր Սուրենի կյանքի ճանապարհը, եթե ինչպես միշտ պատմությունը փորձության չենթարկեր մեր ժողովրդին, իսկ երբ փորձության է ենթարկվել հայ ժողովուրդը` նրա հետ այդ դժվարություններն ու տառապանքները կրել է նաև եզդի ժողովուրդը:

ԽՈՆԱՐՀՈՒՄ  ԸՆԿԵՐՈՋ  ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՎ

Վահե Շահմուրադյանն ապրեց փոթորկահույզ մի կյանք:
Նա ապրեց հայրենիքին անմնացորդ ծառայելու, բարությամբ, սիրով, մերձավորի հանդեպ կարեկցանքով և հոգատարությամբ լի տարիներ: Ապրեց` երբեք ի ցույց չդնելով իր արժեքը, ապրեց` երազելով մի ափ բարություն, ցաված սիրտը շոյող մի ջերմ խոսք, ինչն ինքը շռայլորեն բաժանեց ծանոթ ու անծանոթ մարդկանց:

ՌԱՄԶԱՅԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«Վիսբադեն». Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռադիոկենտրոնի ռադիստներին այս ծածկանունով էր հայտնի այն օպերատորը, որի հաղորդագրություններն առավել հաճախ էին ընդունում նրանք 1941 թվականին: Տագնապալի տեղեկությունները հեղեղի նման թափվում էին ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակմանը նախորդող գարնանային ամիսներին, ապա նաեւ ամռանն ու աշնանը: Այդ գաղտնագրված հեռագրերն անմիջապես ուղարկվում էին Մոսկվա: Կապավորներն այն ժամանակ, իհարկե, չգիտեին, որ կապի մեջ են Ռիխարդ Զորգեի եւ Տոկիոյի նրա խմբի անդամների հետ…

ՎԱՆԱ ԻՇԽԱՆ

Նիկոլ Միքայելի Միքայելյանը, նույն ինքը՝ Վանա Իշխանը, հայ ժողովրդի սիրված հերոսներից է: Ծնվել է 1882թ., Ղարաբաղի Քռասնի գյուղում: Իշխանը սկզբնական կրթությունն ստացել է Շուշիի թեմական դպրոցում: Նրա ուսումնառության տարիները համընկել են թուրքական բռնապետության դեմ ուղղված հայ ազատագրական զինված պայքարի վերելքի, հայրենասիրական գաղափարների բուռն խմորումների ժամանակաշրջանի հետ: Թեմականում սովորելու տարիներին մի խումբ առաջադեմ աշակերտների` Մենակի (Եգոր Առուստամյան), Թորգոմի (Թուման Թումանյան), Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան), Իսաջանի հետ հրատարակել է հայրենասիրական-հեղափոխական գաղափարներ քարոզող «Կոկոն» ձեռագիր թերթիկը:

ԱՊՐՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ ՆՐԱՆ

Լուրը կայծակի արագությամբ տարածվեց Ջերմուկում. քսանը նոր լրացած երիտասարդ զինվորը ջոկատի տղաների հետ հակառակորդի դիրքերը գրավելիս հերոսաբար զոհվել էր։ Քսանմեկերորդ զոհը քաղաքի կամավորների ջոկատից՝ Արցախյան ազատամարտի մի քանի տասնյակ մասնակիցներից։

Հերոսների մասին ընդունված է ասել, որ նրանք աշխարհ են գալիս, երբ ամենից առավել նրանց կարիքը կա, նրանք հայտնվում են ժողովրդի համար վճռորոշ եւ ճակատագրական պահին, նրանք Աստծո ընտրյալներն են: Իսկ հետո՞, ի՞նչ է լինում հետո… Ահա՛ ամենակարեւորը: Հերոսներն անմահ են, այո՛, բայց տարբեր են լինում նաեւ նրանց հետմահու ճակատագրերը` անկախ նրանց սխրանքի մեծությունից. մեկի անունը չի իջնում մարդկանց շուրթերից, մյուսի հիշատակը կամաց-կամաց խամրում է… Եվ ո՞վ կարող էր մտածել, որ Արցախյան ազատամարտի ամենապայծառ անուններից մեկը` Դավիթ Սարապյանը, վերջիններից կարող էր լինել…

ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ԱՊՐՈՂԸ

Բոլորին է հայտնի՝ պատերազմը սպանում է, քանդում, ավերում, մանուկներին՝ որբ, կանանց՝ որբևայրի դարձնում, մարդկանց դժբախտացնում, երկիրը՝ ամայացնում…