Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՋՐԱԿԱՆԻ ԱՐԾԻՎԸ

…Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում՝ Շիրակի փ. 68 շենքի դիմաց, տեղադրված է խաչքար… Երբ անցնելիս լինեք այս փողոցով՝ ձեր փոքրիկների ձեռքը բռնած, պատմեք, որ այստեղ՝ այս բակում է ապրել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկը՝ Հովհաննես Արմենի Գալստյանը: Ասեք նրանց, որ այս բակում էր ապրում մի լուսավոր տղա, ով իր մասնագիտական ուղին, երազանքները մի կողմ դնելով՝ գերադասեց նախ իր պարտքը տալ հայրենիքին:

ԿՅԱՆՔԻ ՀԵՏԱԳԻԾԸ

Տեսանյութը փոխգնդապետ Արտուշ Բալյանի մասին է: Զինվորական լեզվով՝ այս պատմությանը մարտական ուղի են ասում: Ես գերադասում եմ «կյանքի հետագիծ» արտահայտությունը: Թերևս սկսենք 80-ականներից, երբ Չարենցավանի Կենտրոնաձույլ գործարանում աշխատող Արտուշ Բալյանը համախոհների հետ գիշերները թաքուն նռնակների, ականների, ականանետների և այլ զենքերի համար ձուլվածքներ էր պատրաստում:

40-ԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁ՝ ԱՌԱՆՑ ՀԵՐՈՍԻ

Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում նշեցին մերօրյա հերոսներից մեկի՝ Անդրանիկ Շահնազարյանի ծննդյան 40-ամյակը։ Անդրանիկն իր մարտական ընկերների՝ Հարություն Անդրեասյանի, Սարգիս Հարությունյանի, Արմեն Մարտիրոսյանի, Սմբատ Ավետիսյանի, Ռոման Մարգարյանի, Հարություն Մկրտչյանի, Գևորգ Արշակյանի եւ Գարիկ Բարսեղյանի հետ մարտիրոսվեց Արցախյան 44-օրյա պատերազմում:

ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՀԵՐՈՍԻ

Հունվարի 19-ին, մեր մարտական ընկերոջ՝ Մանվել Խաչատրյանի (մականունը Ճուտ) ծննդյան օրը, այցելեցինք «Եռաբլուր»։ Հերոսի շիրմին ծաղիկներ խոնարհեցինք, խնկարկեցինք նրա և բոլոր Անմահ հերոսների հոգիների համար։ Արցախյան բոլոր պատերազմներով անցած Մանվելը կդառնար 48 տարեկան, իր աջակցությունը կբերեր հայոց բանակին, մեր երկրին, սակայն անցած տարվա սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս մարտիրոսվեց։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ

1996-ին էր Նաիրայի մորաքրոջ որդին՝ Վահանը, զոհվել Թալիշի պաշտպանության համար մղված մարտերից մեկում։ Վահանն ու Նաիրան միասին էին մեծացել։ Տարիներ անց Նաիրան կրտսեր որդուն անվանակոչեց ի պատիվ Վահանի։ Վահանը վերածնվեց Վահեի տեսքով։ Նույն Թալիշում 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններին էր մասնակցում ավագ որդին՝ Գեորգին։ Ընտանիքում անհանգիստ էին բոլորը։ Իսկ Վահեն այդ օրերին ժամ առ ժամ էր մեծանում, այդ օրերի ընթացքում Վահեն ապրեց իր կյանքի ամենաբուռն հույզերն ու զգացումները, որոնք երևի նույն ուժգնությամբ մեկ էլ հետո՝ պատերազմի դաշտում էր վերապրել։

«ՀԵՐՈՍԱԾԻՆ ԾՆՈՂՆԵՐԸ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ»

Օրեր առաջ լույս աշխարհ եկած փոքրիկ Լուսեն մերօրյա հերոս Տարոն Գիվարգիզյանի կրտսեր քույրն է։ Նորածին հրաշքը որդեկորույս ընտանիքի վերածնված լույսն ու հույսն է։

«ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՀԵՏ Է, ՄԵ՛ՐՍ...»

44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերում՝ Ջրականում, Հադրութում, Վարանդայում թշնամու դեմ մարտնչած Հարություն Ֆահրադյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր։ Նախնական կրթությունն ստացել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա՝ 2015 թվականին ընդունվել է Թալինի տարածաշրջանային պետական քոլեջի ծրագրավորման բաժին։