Ճակատագրեր

Խոր աշնանային մի առավոտ էր, եղանակը ամպամած էր, մեղմ քամի էր փչում: Զինվորը բլուրների մեջտեղում տեղակայված զորամասի շարահրապարակի դիմացի կառույցում էր, որը զորամասի շտաբն էր: Այն ուներ կիսաշրջանաձև պատշգամբ, որտեղից երևում էր ամբողջ զորամասը:

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ներխուժումը կանխելիս զոհվեց հետախույզ, հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը:

…Գառնիկը Հովհաննիսյանների ավագ որդին է: Պատրաստակամ էր, նվիրված, անչափ անկեղծ, շուտ հուզվող: Բայց խռովքն ու հուզմունքն իր մեջ էր պահում: Հետո գնում էր բնության մեջ, մտովի զրուցում ծառերի, թռչունների, ամպերի, երկնքի հետ և խաղաղված վերադառնում:

Իմ առջև նստած խելացի, զուսպ շարժուձևով երիտասարդը Սերգեյն է, մեկը այն հայորդիներից, որն անցել է 44-օրյա պատերազմի բովով և վերադարձել տուն:
2019 թ. ավարտելով դպրոցը, Սերգեյն ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ՝ որպես մասնագիտություն ընտրելով մարզական լրագրությունը: Նույն թվականի ամռանն էլ մեկնել է ծառայության:

Այս պատմությունը պիտի լիներ կյանքը Հայրենիքին նվիրաբերած զինվորի՝ Արտյոմ Մկրտչյանի մասին: Ես պիտի պատմեի նրա կենսագրությունը, պիտի նրա կյանքի նշանավոր ու աննշան դրվագները դնեի կողք կողքի ու տողատակում հուշեի, որ Հայրենիքը կարող է հերոս դարձնել ամենասովորական տղային: Ես պիտի ասեի, որ ամեն հայ տղայի մեջ Հայրենիքին զոհաբերվելու պատրաստ զինվոր է ապրում:

44-օրյա պատերազմի առաջին կամավորագրվողներից էր կապանցի Շավարշ Մուրադյանը։
Հայրենասիրությունը գեներով էր փոխանցվել. ազատամարտիկ հայրը՝ Մարտուն Մուրադյանն իր երկու որդիներին՝ Շավարշին ու Ալեքսին դեռ մանկուց Սյունյաց ամեն քար ու թփին էր ծանոթացնում, միասին շրջում էին հարազատ բնօրրանի սրբատեղիներում՝ Հալիձորի բերդ, Վահանավանք, Դավիթ Բեկի բերդ….

2022թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գերակշիռ ուժերով ու հրետանային միջոցներով, կիրառելով մեծաքանակ հարվածային անօդաչու թռչող սարքեր, հարձակվել են N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա, վաշտային հենակետի պատասխանատու, կապիտան Զոհրաբ Աբրիկի Հովհաննիսյանի և դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վաչիկ Ավետիքի Տոնոյանի հրամանատարությամբ դիրքի անձնակազմն անցնելով շրջանաձև պաշտպանության, գործել է հմուտ, կարողացել է ճիշտ կազմակերպել ու վարել մարտը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: