Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է ս.թ. հունիսի 27-ին և հունիսի 28-ին:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

Հասարակության շրջանում զինվորական ծառա յու թյան գրավչության բարձրացման նպատակով հունիսի 23-ին Լոռու և Տավուշի մարզկենտրոն ներում 3-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ֆիզիկական պատրաստվածության և դիմացկունության մակարդակն ամրապնդելու նպատակով օրերս 4-րդ զորամիավորման վարժադաշտերից մեկում անցկացվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական պարապմունքներ:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆՄՈՒՇՆԵՐ

Հունիսի 23-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերը Գորիս և Կապան քաղաքներում ցուցադրել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ հունիսի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության և ԲՀ ԶՈՒ ԳՇ կապի վարչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: