Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Ռազմական ավիացիայի ներկայիս խնդիրների և առաջնահերթությունների մասին զրուցեցինք ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանի հետ:

ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Գ. ԲԱԼԱՅԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՄԲ

ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հունիսի 26-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) անցկացվել է հավաք-պարապմունք, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ

2019թ. ամառային զորակոչի նախապատրաստական վերջին փուլում կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԳՇ պետը ծանոթացել է զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ է տվել զորակոչի անցկացման պատասխանատուներին:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

Հունիսի 25-ին 1-ին զորամիավորման հրամանատարությունը մարտական հերթապահության և մարտական պատրաստության լավագույն ցուցանիշներ ունեցող զինծառայողներին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Պաշտպանական և հարձակողական գործողությունները հստակ և արագ կատարելու, գիշերային մարտում «որոնում» կազմակերպելու և իրականացնելու նպատակով 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներից մեկում
անցկացվել է մարտական հրաձգությամբ հատուկ պարապմունք:

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

1-ին զորամիավորումում ավարտական քննություններին ընդառաջ շարունակվում են մարտական պատրաստության պարապմունքներն ու վարժանքները։ Անձնակազմը համաձայն նորմացույցների ճիշտ և ժամանակին կատարել է բոլոր վարժությունները։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը: