Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

1-ին զորամիավորումում ավարտական քննություններին ընդառաջ շարունակվում են մարտական պատրաստության պարապմունքներն ու վարժանքները։ Անձնակազմը համաձայն նորմացույցների ճիշտ և ժամանակին կատարել է բոլոր վարժությունները։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը:

ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հունիսի 25-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է «Կապի շարժական միջոցների բացազատումը և կարգավորումը» թեմայով մարտավարամասնագիտական պատրաստության պարապմունք:

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Սակրավորների մասնագիտական ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում «HALO TRUST» կազմակերպության մասնագետներն անցկացրել են առաջին բուժօգնության դասընթաց:

ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՕՊ ԶՈՐԱՄԱՍ

Հունիսի 25-ին ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դեսպանությունների ռազմական կցորդները, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակում, եղել են զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում:

ԿԱՅԱՑԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՏԵՔ» ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ

Հունիսի 24-ին մեկնարկել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը