Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Բարդ պայմաններում զինծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու, բարոյահոգեբանական ու ֆիզիկական հատկանիշները զարգացնելու նպատակով հունիսի 18-ից 19-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

ՀԶՈՐ ԲԱՆԱԿ՝ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Հանրապետությունում շուտով կմեկնարկի ամառային զորակոչը:
Զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելեցինք Արարատի մարզի զինկոմիսարիատ: Նախկինում գործող Արտաշատի, Մասիսի եւ Արարատի զինվորական կոմիսարիատները արդեն մեկ տարի է՝ վերամիավորվել են, իսկ նախկին տեղակայման վայրերում՝ Մասիսում եւ Վեդիում, ներկայումս գործում են բաժանմունքներ:

«ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՋ ԺՊԻՏՆ ՈՒ ԽՐԱՄԱՏԻ ԲՈՒՅՐԸ...»

Զրույց ազատամարտիկ, ռեժիսոր-վավերագրող Սամվել Թադեւոսյանի հետ

ՀԻՎԱՆԴԻՆ ՀՈՒՅՍ ՈՒ ԿԱՄՔ ՀԱՂՈՐԴՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԸ

Նրանցից նախ և առաջ դիմացինի ցավը համապրելու, այն մեղմելու ունակություն է պահանջվում: Իզուր չէ, որ առաջին քույրերն սկսել են գործել եկեղեցու հովանու ներքո և կոչվել են «գթության քույրեր»: Բժշկի աջ ձեռքը լինելուց զատ, բուժքույրերը գործ ունեն տարբեր ծանրության հիվանդների հետ, որոնք նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն:

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Հունիսի 18-ին ստուգարք-թեստավորմամբ ավարտվել են սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների ռազմամասնագիտական գիտելիքները հարստացնելու նպատակով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացված կրտսեր սպայակազմի վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացները:

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2019թ. ամառային զորակոչը և պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրումը պատշաճ կազմակերպելու նպատակով զորամիավորումների ուսումնական ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ հունիսի 18-ից 19-ը անցկացվել են նորակոչիկների ընդունման, հանդերձանքի տրամադրման և հետագա ծառայության նախապատրաստման հրահանգչամեթոդական պարապմունքներ:

ՏԱՆԿԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել է տանկերի անձնակազմերի կրակային պատրաստության կատարելագործման պարապմունք՝ հարձակողական մարտի վարման թեմայով։