Նորություններ
Հուլիսի 1-ին 1-ին զորամիավորման ղեկավար կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ կազմակերպվել է 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:
Ստորաբաժանումների մասնագիտական, մարտավարամասնագիտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման միջոցների համապատասխանության մակարդակը ստուգելու նպատակով հունիսի 30-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկել են ամփոփիչ քննությունները:
Հուլիսի 1-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Ստուգվել են անձնակազմի հանդերձանքը, հաստիքային միջոցների առկայությունն ու վիճակը: Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները անձնակազմին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Անձնակազմի տեսական գիտելիքները կատարելագործելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 1-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:
Հուլիսի 1-ին մեկնարկել է զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը: