Նորություններ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ հուլիսի 20-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 21-ին ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

2-րդ զորամիավորման զորամասերում նորակոչիկների հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:

Կատարված ինժեներական աշխատանքներն ու դիրքերի կահավորման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 20-ին ինժեներական ծառայության պետի ուղեկցությամբ աշխատանքային խումբը շրջել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում, գնահատել կատարված աշխատանքները, մատնանշել թերությունները եւ ծառայության հետագա ընթացքի կազմակերպման վերաբերյալ հրահանգավորել դիրքերի ավագներին։

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 20-ին անցկացվել է մասնագիտական պարապմունք՝ հետևակի մարտական մեքենաներով: