Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ



Հունիսի 11-ին զորամիավորումներում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ:

Զորամիավորումներում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։

Ստորաբաժանումների հրամանատարներն ու դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների​ վերաբերյալ։

Խորագիր՝ Նորություններ


11/06/2021