Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԲԱՆԱԿԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվարի 28-ին Հայաստանի պատմության թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ թանգարանի կամարաշարի ներքո տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված՝ «Բանակի ակունքներում» խորագրով ցուցադրություն, որի շրջանակում միջոցառման մասնակիցները ականատես եղան մեծադիր պաստառների վրա ներկայացվող ազգային բանակի կայացման հիմքում կարևոր դերակատարություն ունեցած ռազմական գործիչների, նրանց պատկանող անձնական իրերի և փաստաթղթերի լուսանկարներ, որոնց մեծ մասը, ինչպես սրբագույն մասունք, ի պահ է տրված Հայաստանի պատմության թանգարանին:

ԱՌՈՂՋ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՂԵՐՁ

Օրերս լույս է տեսել հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ուրարտու» համալսարանի դասախոս և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Սեդա Վարդանյանի «Ապրելու հերոսություն» գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքը, որի նպատակը նորակոչիկին, երիտասարդ սպային, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողին ու կամավորականին հոգեբանական վերականգնման և արդյունավետ ապրելու «դեղատոմսեր» տալն է:

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տ. Փարվանյանի ղեկավարությամբ փետրվարի 1-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահու­թյան վիճակը և բարելավման ուղիները» թեմայով մեթոդական գործնական պարապմունք, որին մասնակցել են Շիրակի կայազորի զորամասերի հրամանա­տարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ավագ սպա-իրավաբանները, սպա-հոգեբանները, գնդերեցներ։

ԿՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Փետրվարի 1-ին N զորամասի ականանետային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են կրակի կառավարման մարզումներ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հունվարի 31-ից փետրվարի 1-ը N զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ։

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԲԱԶԿԱՄԱՐԴԸ»  ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳՐՔԻ ԵՎ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունվարի 28-ին Հայոց բանակի 30-ամյակի առթիվ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ԶՈՒ հետախույզ, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» կենսագրական գրքի և վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

Հունվարի 27-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց 2022 թվականի անդրանիկ ցուցահանդեսը՝ «Արցախյան պատերազմի բովով. Արմավիրի «Արծիվ-13» ջոկատը» խորագրով: