Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ



Հունվարի 31-ից փետրվարի 1-ը N զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ։

Հավաքների շրջանակում կազմակերպվել են մարտավարական-մասնագիտական պատրաստության սեմինար-պարապմունքներ, դասախոսություններ, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել սպաների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստության մակարդակը։

Խորագիր՝ Նորություններ


02/02/2022