Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Հայկ, Եկեղեցի

Ես կարծում եմ, որ մեր ազգի համար ամենակարեւոր գաղափարը ազգային միասնության գաղափարն է, այսինքն՝ ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը։ Ազգի մասին խոսելուց, ազգային գաղափարները եւ ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսեւորվում անհատ-ազգ հարաբերությունը։ Մենք գիտենք, թե ինչ ասել է ընտանիք, ինչ հարաբերություն պիտի լինի ընտանիքի անդամների միջեւ։ Օրինակ. եթե ընտանիքը հարուստ է, ապա ապահովված են ընտանիքի բոլոր անդամները, չի կարող ընտանիքում մեկը շատ հարուստ լինել, մյուսը՝ շատ աղքատ։ Չի կարող ընտանիքի անդամներից մեկը մյուսի շահերը ոտնահարելով իր համար բարեկեցություն ապահովել։

Անտառապատ սարերով շրջապատված ձորահովտում է գտնվում Բարեկամավան գյուղը։ Աշխարհագրական դիրքի, բնական պայմանների շնորհիվ այստեղ ամեն տեսակ թուփ ու ծառ կա՝ կաղնի, բոխի, թխկի, տանձենի, թզենի… Իսկ կարմրին տվող հոնի եւ նռան ծառերն է՛լ ավելի շքեղ ու անկրկնելի են դարձնում գյուղի բնապատկերը։
-Բա՞ մեր բռինչը, զկեռը, տխիլը, կծոխուրը…,- հաստատ կավելացնի բարեկամավանցին։

ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երեւանի պետական բժշկական համալսարանի դահլիճում փետրվարի քսաներեքին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ռեկտոր Գոհար Քյալյանը, դասախոսներ, զինվորականներ, ուսանողներ հավաքվել էին դիտելու Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն՝ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմը:
Նախքան ֆիլմի դիտումը նախարարը նշեց` ոչ միայն Բժշկական համալսարանում, այլեւ հանրապետության մյուս ուսումնական հաստատություններում այս օրերին զինված ուժերի ղեկավար կազմը հանդիպումներ է ունենում. «Հայկական բանակի տասնիններորդ տարեդարձի հանդիսավոր նշման շրջանակներում ներկայացնում ենք բանակի անցած ճանապարհը, այն բարեփոխումները, որ իրականացվում են երկրի անվտանգությունը ավելի լիարժեք դարձնելու համար»:

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՔ

Հայրենասիրությունը նույնպես բարոյական պարտք է։ Ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չես կարդա, որ մարդը պարտավոր է սիրել հայրենիքը, բայց չես գտնի մի մարդ, որն իրեն հայրենասեր չհամարի ու չասի, որ հայրենիքը սիրելու առաքինությունը ամենակարեւորն է։ Սակայն բարոյական պարտք է առաջին հերթին հայրենիքը գործով սիրելու պատրաստակամությունը։ Յուրաքանչյուրս պիտի պատասխանի մի առանցքային հարցի՝ ի՞նչ է հասկանում հայրենիք ասելով, եւ ինչպե՞ս պետք է դրսեւորվի մարդու հայրենասիրությունը։ Իմ կարծիքով՝ հայրենասիրությունը հայրենիքին ու ժողովրդին ծառայելու, հանուն հայրենիքի ու ժողովրդի գործ անելու, հայրենիքի շենացման, ժողովրդի բարգավաճման գործին իր ավանդը տալու պատրաստակամությունն է։

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ

Էլմիրա Հեքեքյան, Տիգրան Հեքեքյան, Աննա Հեքեքյան. այս անունները քաջ հայտնի են հայ արվեստասեր հասարակությանը, եւ անուրանալի է նրանց ավանդը հայոց մշակույթի զարգացման գործում: Հեքեքյանները, ինչպես վայել է ճշմարիտ մտավորականին, սրտացավ են ազգային բանակի հանդեպ, եւ նրանց մշակութային ծրագրերում բանակն ունի իր մշտական եւ կարեւոր տեղը: Մեկ անգամ չէ, որ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայ փոքրիկ երգիչները» այցելել են ազգային բանակի ամենահեռավոր զորամասերը, երգել են սահման պահող սպայի ու զինվորի համար, ոգեւորել են նրանց իրենց խրոխտ, հայրենաշունչ երգերով:

ՆՇՎԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ

Ռուսաստանի Դաշնությունում փետրվարի քսաներեքը պետական տոն է` Հայրենիքի պաշտպանի օրը:
Հայաստանում տոնը պաշտոնապես չի նշվում, սակայն այս փետրվարի 23-ին էլ Հաղթանակ զբոսայգին մարդաշատ էր. առավոտյան զբոսայգի այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Նրանք ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշաքարին:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ

Այսօր՝ փետրվարի 22-ին, Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված կազմը հյուրընկալեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարը ներկայացրեց ԵՊՀ-ի եւ նախարարության համատեղ ծրագրերը, նախարարության գործունեությունը, իրավիճակը առաջնագծում: Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակն ունենում է և հաջողություններ, և անհաջողություններ, սակայն պատվով է իրականացնում իր կարեւոր առաքելությունը` երկրի սահմանների և ժողովրդի անվտանգության պաշտպանությունը. «Մեր հակառակորդի սադրանքները, դիպուկահարների կրակը կամ […]