Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՈՏՔԴ ԱՄՈՒՐ ԴԻՐ ՀՈՂԻՆ

Սահման պահող զինվորին խաղաղություն եմ մաղթում, հոգու կորով։ Ասում եմ՝ ոտքդ ամուր դիր հողին, տղա՛ս, սա քո՛ երկիրն է։ Արցախում կռված տղաների ու զոհվածների ընտանիքներին ասում եմ՝ փառք ու պատիվ, նաեւ՝ սեր, լիություն։ Համերաշխություն ու միասնություն եմ մաղթում համայն աշխարհի հայերին։ Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ։

ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

Ամանորի այս օրը ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում եւ նրանց, ովքեր պատվով կատարելով իրենց ծառայությունը, Ամանորը դիմավորում են հայրենի հարկի տակ։ Դիմում եմ իմ զինվորներին. Սիրելիներս, Դուք զինվոր եք ողջ կյանքի համար։ Ապրեք ձեր կյանքը հպարտորեն, որովհետեւ դուք բարձունքից տեսնում եք մեր հայրենիքի սահմանները։ Կանգնեցեք այդ սահմաններին տղամարդավարի, հպարտ, աչալուրջ։ Հողի տերը նա է, ով կարոտով ու գուրգուրանքով է վերաբերվում նրան։

ԶՈՐԱԿՈՉ. ԵՂԵԳՆԱՁՈՐ

Մայոր Արմեն Սարգսյանը հանրապետության փորձառու զինկոմներից է։ Այդուհանդերձ, Եղեգնաձորի զինվորական կոմիսարի պաշտոնում այս զորակոչը նրա համար առաջինն է։ Մայոր Սարգսյանը վստահ է, որ իրենց զինկոմիսարիատը պատվով կկատարի առաջադրանքը։
Զինկոմիսարիատի հարեւանությամբ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Վազգենը օրհնում է զորակոչվող պատանիներին։
-Աստծո խաչը ձեր գլխին լինի եւ պաշտպանի ձեզ երեւույթ եւ աներեւույթ փորձություններից,- ասում է նա։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի հետ զրուցելուց առաջ ես բազմաթիվ հարցեր էի պատրաստել, որոնք չկարողացա տալ, որովհետեւ ժամանակը չհերիքեց։ Մոտ 3 ժամ տեւած զրույցը գրեթե ամբողջությամբ Հայրենական պատերազմի ու մեր բանակի մասին էր։ Ղազարոս Սարյանը խոսում էր ոգեւորությամբ, հուզմունքով, վերապրում էր անցյալը։ Մենք պայմանավորվեցինք կրկին հանդիպել եւ զրուցել նրա կենսագրության մյուս ժամանակահատվածների ու այլ թեմաների մասին։ Սակայն, ցավոք, մեր երկրորդ հանդիպումը չկայացավ։

Հարգելի խմբագրություն
Ձեր թերթի միջոցով առիթ եղել է շնորհակալությունս ու գոհունակությունս հայտնել հայոց բանակի N զորամասի բոլոր սպաներին, հրամանատարներին, զինծառայողներին, որտեղ ծառայում է իմ թոռնիկը՝ Գոռ Պողոսյանը։ Այն, ինչին ես եմ ականատես եղել՝ այցելելով թոռնիկիս, վեր էր ամեն տեսակի պատկերացումներից ու լսածներից։ Ճիշտ է ասված՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

«ԴՈՒՔ ՄԵՐ ՈՒԺՆ ԵՔ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Վայոց Ձորի մարզը, որի վարչական տարածքի մեջ են մտնում Ջերմուկ քաղաքը, Եղեգնաձորի եւ Վայքի շրջանները, զորակոչի համար ամենադժվար ժամանակներում անգամ կատարել է իր առջեւ դրված առաջադրանքները։ Մեր այցի օրը զորակոչային եռուզեռ էր Վայքում, որն ավելի տոնական էր դարձրել զորամասից ժամանած նվագախումբը։ Զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար։ Բանակ զորակոչվող հայորդիներին ճանապարհելու էին եկել հարազատներ, ընկերներ, բարեկամներ։

ՄԵՐ ՏՆԿԻՆԵՐԸ

-«Հավսա՛ր»,- հրամայում եմ բարձրաձայն։ Ձայնս անակնկալ բարձր է հնչում առավոտվա լռության մեջ եւ հնչեղ արձագանքվում է դպրոցի չորս պատերի ներսում։ Անհարմար եմ զգում՝ մյուս դասերը խանգարելու համար, բայց դե, զինվորական հրամանը չես կարող շշուկով տալ։ Ճարահատ նույն խրոխտ, հրամանատարական ձայնով գոռում եմ. «Զգա՛ստ»։ Եվ իմ սաները՝ բարձրդասարանցիներ՝ տղա-աղջիկ, գլուխները վեր են ցցում, կուրծքներն առաջ են մղում ու քարանում դպրոցի ընդարձակ շարահրապարակում։