Բանակ և հասարակություն
Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր պանթեոն այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ եւ զինծառայողներ: Նրանք ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաեւ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներն ու պարզապես քաղաքացիներ, դպրոցականներ: Թիվ 84 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ փոխգնդապետ Հ. Սարգսյանը նշեց, որ դպրոցականները մեծ հետաքրքրասիրությամբ են լսում Վազգեն Սարգսյանի մասին իր պատմածները. «Սպարապետի շիրիմին մեր այցելությունը երիտասարդներին հայրենասիրության դասեր տալու հրաշալի հնարավորություն է»:
Այս տարի լրանում է Գարեգին Նժդեհի ծննդյան 125 ամյակը: Մի մարդ, անհատականություն, որի ամեն մի քայլը, կյանքի յուրաքանչյուր դրվագը հայրենասիրության, անձնազոհության դրսևորում է՝ միտված սերունդներին: Մարտի 14-ին Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցում ցեղակրոն զորավարի հիշատակին կազմակերպված միջոցառման հերոսները երեխաներ էին՝ հայրենիքի մերօրյա պաշտպանները, որոնք իրենց բոցաշունչ ելույթներով ներկայացրին մեծ հայի կենսագրությունը, ռազմական ոլորտում նրա նվաճումները, հայրենիքի ու հայ ազգի ապագայի վերաբերյալ մտորումներն ու ապրումները` նրա տարբեր գրվածքներից մեջբերելով ինչպես քաջ հայտնի, այնպես էլ շատերին անծանոթ արտահայտություններ:
Օրերս զորամիավորման հրամանատար Հ.Օհանյանը և Գեղարքունիքի մարզպետ Ն.Պողոսյանը պարգևատրել են Գեղարքունիքի մարզի 9-11-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպված` “Հավատում եմ քեզ, զինվոր” թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներին: Մրցույթի մասնակիցներից 10-ը արժանացել են պատվոգրի, 20-ը` շնորհակալագրի: Լավագույն շարադրություններն ուղարկվելու են զորամասեր, որտեղ դրանք կընթերցվեն զինվորների համար, իսկ հեղինակներին հրապարակավ կհանձնվի մրցանակը:
Օրերս գնդապետ Հ.Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ղեկավարությունն այցելել է Գավառի պետական համալսարան (ԳՊՀ), հանդիպել համալսարանի ղեկավարության, ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպման նպատակն էր ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ուսանողներին ներկայացնել զորամիավորման ստեղծման պատմությունը և ծանոթացնել զինծառայությանը: Զինվորականները պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին:
«Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին հանրապետությունում բոլորն են ճանաչում։ Նրա անունը անխզելիորեն կապված է բանակաշինության հետ։ Մարգարիտա Խաչատրյանի օրն սկսվում ու ավարտվում է բանակի խնդիրներով ու հոգսերով, նվաճումներով ու բացթողումներով, ձեռքբերումներով ու վրիպումներով։ Նրան կարելի է տեսնել ամենահեռավոր զորամասերում՝ դիրքերում ու բլինդաժներում, բուժկետում ու շարահրապարակում։ Այնտեղ, որտեղ զինվորն է, որտեղ անհրաժեշտություն կա աջակցելու զինվորին, պաշտպանելու զինվորի շահերն ու իրավունքները, զորավիգ լինելու գեներալին ու սպային՝ լուծելու ազգային բանակի մարտունակությունը խոչընդոտող ամենատարբեր խնդիրները։
Իմ կենսագրության մեջ ոչ մի առանձնահատուկ դրվագ չկա, ես չեմ կարող զարմացնել որեւէ հետաքրքրաշարժ, արտառոց պատմությամբ, բայց ինձ համար անցյալի հիշողությունները շատ թանկ են, գեղեցիկ, հարազատ, որովհետեւ իմն են, կապված են սիրելի մարդկանց, սիրելի վայրերի հետ:
Ես ծնվել եմ Ալավերդիում: Իմ ընտանիքը փոքր է՝ ես ու մայրս: Կար մեծ աշխարհ՝ բակը, ընկերներս, անտառը, ազգականներս, դպրոցը… ու փոքր աշխարհ՝ իմ տունը՝ ես ու մայրս: Մայրս մասնագիտությամբ մանկավարժ է, բայց նաեւ շատ գեղեցիկ ասեղնագործում է: Երբ գալիս էր գիշերը, ու պատուհանից այն կողմ աշխարհը մթնում էր, եւ իմ փոքր աշխարհը բաժանվում էր մեծ աշխարհից, ես ու մայրս ասես դառնում էինք մի ամբողջություն մեր փոքրիկ բնակարանում:
Միակ որդիս, որպես կադրային սպա, ողջ պատերազմի ընթացքում ազնվորեն ծառայել է հայրենիքին։ Սակայն հետո՝ զինադադարից մեկ տարի անց, ընտանեկան եւ առողջական խնդիրների պատճառով ստիպված էր մեկնել արտասահման։
Ինձ մտահոգող հարցերի պատասխանը ստանալու համար խորհուրդ տվեցին դիմել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Դիմեցի եւ շնորհիվ նախարարի աշխատակազմի կանոնակարգված աշխատաոճի, նրանց համբերատար ու մարդկային վերաբերմունքի, որը, ինչպես տեսա, ցուցաբերվում էր յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, ինձ եւս ընդունեց պաշտպանության բազմազբաղ նախարարը։