Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ՝ ԲԱՆԱԿԻՆ

2010 թ. ապրիլին մեկնարկած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի արդյունքներն ամփոփելու եւ ընթացիկ տարվա խնդիրները ներկայացնելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 16-ին հանդիպել է ծրագրի մասնակիցների՝ գիտության և մշակույթի գործիչների, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների, ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ:
Ծրագրի շրջանակներում կատարվել է 153 այցելություն ԶՈՒ զորամասեր, կազմակերպվել 241 դասախոսություն:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ

Հայ լինելու չափանիշը հայ ազգին ծառայելն է Զրույց պաշտպանության նախարարի ավագ խորհրդական ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ -Պարո՛ն Վարդանյան, ազգային գաղափարախոսությունը, ըստ իս, մի շարք ազգային գաղափարների համակցումով ամբողջացած համակարգ-տեսություն է։ Կուզենայի հարցնել Ձեզ՝ ե՞րբ են գաղափարները դառնում ազգային, ինչո՞վ են բնորոշվում ազգային գաղափարները։ Հարցիս նպատակը հայի ազգային գաղափարները ճանաչելն ու զանազանելն է։ -Նախ ասեմ, որ Ձեր […]

ԻՄ ԱՅԳԻՆ… ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ…

Բադալյաններին Եղեգնաձորի շրջանի Աղավնաձոր գյուղում ճանաչում են բոլորը։ Օջախի հիմնադիրը՝ Աշոտ Բադալյանը, որի 50-ը բոլորեց վերջերս, գյուղի միակ անասնաբույժն է՝ շրջանում ընդունված, հարգված մասնագետ։ Մինչդեռ այս ընտանիքը Աղավնաձորում ու նրա սահմաններից դուրս առավելապես հայտնի է զինվորականության ճանապարհը բռնած երեք որդիներով, հոր բնորոշմամբ՝ իր տան երեք սյուներով՝ Մանուկով, Միքայելով, Մհերով։
Աշոտը հետաքրքիր զրուցակից է, բանիմաց, խոհեմ, աշխարհի անցուդարձին լավատեղյակ, եւ ամենակարեւորը՝ հողին կպած մարդ։

ԳԻՐՔ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ

«ԼՂՀ ազգային-ազատագրական պայքար. 1988-2009» գրքի հեղինակը Զոհված ազատամարտիկների տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Գալյա Առստամյանն է։
Իրոք դրվատանքի արժանի, շնորհակալ աշխատանք է կատարվել։ Առանց վարանելու կարելի է ասել՝ այս գիրքը մի ամբողջ ժամանակաշրջանի, մեր ժողովրդի կյանքում վճռորոշ նշանակություն ունեցող մի ողջ տասնամյակի (լի փորձություններով, պատմական իրադարձություններով) պատմությունն է, տարեգրությունը։ Սա գիրք չէ, այլ փառքի հուշամատյան, որին կարելի է ու պետք է ՁԵՌՔ ՏԱԼ ակնածանքով ու սրտի թրթիռով, երկյուղածությամբ ու հպարտությամբ։

«ՀԵԹԱՆՈՍ ԳԱԳՈ»՝ ԱՆՄԱՀ ՄԻ ԱՆՈՒՆ…

Փետրվարի տասնհինգին Նարեկացի արվեստի միությունում երիտասարդ նախաձեռնողները կազմակերպեցին Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանի («Հեթանոս» Գագո) ծննդյան 44-ամյակին նվիրված հուշ -երեկո, որի ժամանակ ցուցադրվեց ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «Հեթանոս Գագո» փաստավավերագրական ֆիլմը:
Ֆիլմը դիտելու էին եկել Գագիկ Ստեփանյանի հարազատաները, մարտական ընկերները, մեծ թվով երիտասարդներ:

«ՀԱՅ ԱՄԵՆԱՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ»՝ «ՓՈՔՐ ՄՀԵՐՈՒՄ»

«Հայ ամենափոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի եւ «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի սաների մտերմությունը տարիների պատմություն ունի։ Նրանց հանդիպումները պարբերական են։ Որեւէ տոնական առիթ հարկավոր չէ, որ փոքրիկ երգիչները այցելեն ապագա զինվորականներին, երգեն նրանց համար իրենց հայրենաշունչ, խրոխտ երգերը։ Միասին շրջեն վարժարանում, ծանոթանան նրանց կենցաղին, առօրյային, ռեժիմին, զրուցեն իրենց ընտրած մասնագիտության գաղտնիքների մասին։ Այս անգամ «Հայ ամենափոքրիկ երգիչները» որոշեցին շնորհավորել «Փոքր Մհերի» սաներին անկախության օրվա կապակցությամբ։

ԵՊՀ-Ն ՀԻՇՈՒՄ Է ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 1-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի թիվ 219 լսարանն անվանակոչվեց Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի անվամբ, 218-ը` Զաքար Ավանեսյանի, 313-ը` Ռոմա Մկրտչյանի: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նախաձեռնության համար իր երախտագիտությունը հայտնելով «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբին եւ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին, կոչ արեց ուսանողներին ուսումնասիրել մեր ազգանվեր հերոսների կյանքը` նրանցից օրինակ վերցնելու համար. «Դուք ամեն օր գալիս եք լսարան ու պարտավոր եք իմանալ` ինչ երախտավորներ են սովորել այստեղ, ում անունն են կրում ձեր լսարանները, եւ ովքեր են զոհել իրենց կյանքը հանուն մեզ»: