Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՂՈՒՇՉԻԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Սթունիսից դեպի հյուսիս՝ ավելի բարձր դիրքում է գտնվում /1500-1600 մ/ Ղուշչի գյուղը, որը նույն անվամբ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի մոտ՝ Տաթևի վանքի հարկատու բնակավայրերի ցուցակում/1600 պտղաչափով/: Գյուղի արևելյան կողմում խոր ձոր կա, որտեղ մի քանի քարանձավներ կան, իսկ դրանց դիմաց բարձրաբերձ սնկաձև ժայռեր են: Գյուղի մեջ պահպանվել են 2 կամարակապ աղբյուրներ: Մեկը գտնվում է հյուսիսային մասում, մյուսը՝ հարավայինում: Առաջին իսկ հայացքից զգացվում է, որ հայ վարպետն է կերտել դրանք: Հարավային կողմի աղբյուրն ավելի է կարևորվում ձախակողմյան վերին անկյունաքարով, որն ունի արաբատառ արձանագրություն:

Զինակի՛ց եղբայր, ընկեր մարտական,
Զինվեցիր հույսով, ելար պայքարի,
Քեզ հետ պայքարի տարար մի սերունդ՝
Հանուն մայր հողի ու հաղթանակի:

ԿԻՆԸ

Արշակ Զաքարյանի հետ այս զրույցի առիթը նրա «Կինը» 12 րոպեանոց կարճամետրաժ կինոնկարն է: Ֆիլմի սյուժեն պարզ է ու միագիծ, ժամանակի ընդգրկումով` սեղմ, կերպարների քանակով` սահմանափակ: Ընդամենը մեկ գիշեր և մեկ լուսաբաց` Արցախյան պատերազմում ամուսնուն ու եղբորը կորցրած կինը բանակ է ճանապարհում միակ որդուն:

ԽՈՍՔ ԶԻՆՎՈՐԻՆ

Սիրելի՛ զինվոր, ուզում եմ քեզ հետ խոսել քրիստոնեական սիրո մասին: Հասկանալու համար, թե ի՞նչ է քրիստոնեական սերը, ուզում եմ նախ ներկայացնել Պողոս առաքյալի նկարագրությունը սիրո մասին. «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի՛ նախանձում, չի՛ ամբարտավանանում, չի՛ գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի՛ փնտրում, բարկությամբ չի՛ գրգռվում, չար բան չի՛ խորհում, անիրավության վրա չի՛ ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա: Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում, սերը երբեք չի անհետանում» (Ա. Կորնթ 13:4-8):

– Շոգ էր, ամառ: Երկար կրակահերթերից տաքացել էին զենքերի փողերը: Մեր բուժքույրը վիրավորին շալակած` դուրս էր բերում մարտի դաշտից: Երկու կողմից էլ կրակոցներ էին: Բուժքույրը, որը կորցրել էր բժշկական պայուսակը, զգաց, որ թիկունքը տաքանում է ազատամարտիկի արյունից: Ցած իջեցրեց վիրավորին ու առանց երկար-բարակ մտածելու` վրայից հանեց զինվորական վերնաշապիկն ու արագ պատռելով՝ վիրակապեց արնահոսող վերքը, ապա, առանց ուշադրություն դարձնելու սուրացող գնդակներին, նորից շալակն առավ վիրավորին ու քայլեց:

-1993 թվականի դեկտեմբեր ամիսն էր: Ահեղ մարտեր էին ընթանում Մարտակերտում,- վերհիշում է «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը:-Թշնամին ուզում էր ամեն գնով կոտրել մեր դիմադրությունը: Նոր տարվան հաշվված օրեր էին մնացել, և ոսոխն ուզում էր այն վերածել ողբ ու կականի:

Ես մեր թշնամուն էն գլխից գիտեմ,
Բաքվում եմ ծնվել, այնտեղ մեծացել:
Իմ աչքով տեսա ես նրա «սերը»
Եվ թոթափեցի անմիտ հույսերը: