Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օմարի երկրորդ հարձակման ժամանակ մեր հիմնական խնդիրներից մեկն էլ ձորերն ընկած թշնամու զրահատեխնիկան հանելն ու շարք վերադարձնելն էր: Անասելի չարչարանքների գնով լուսահոգի Իվանյանի օգնությամբ ու խորհուրդներով 8-ից 5-ը մի կերպ հանեցինք: Երեքը մնացին: Ճանապարհը նեղ էր, հողը` փխրուն, իսկ եղանակը ժամը մեկ փոխվում էր: Տանկերից մեկը մեջքի վրա ընկած էր: Փորձեցինք` շարժիչն աշխատեց: Մեր ուրախությանը չափ չկար: Մեկ շաբաթ չարչարվելուց հետո մնացած երեքն էլ հանեցինք` այսպես հարստացնելով մեր նորաստեղծ բանակի զինանոցը:

ՀԱՅ ԳԻՐՔԸ՝ ԱՂԲՅՈՒՐ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ

Հայկական մանրանկարչությունը այսօր հիացումի ու սքանչացումի առարկա է իր ներշնչման ուժով, նյութերի բազմազանությամբ, արվեստի նրբություններով, ինչպես նաև գույների ընտրության մեծ ճաշակով ու գծանկարի վարպետությամբ: Հայ մանրանկարիչներից համաշխարհային ճանաչում ունի Թորոս Ռոսլինը /Կիլիկիա, ԺԳ դար/, նշանավոր արվեստագետ-վարպետ մանրանկարիչներն են եղել՝ Մարգարեն՝ /ԺԳ դար/, Մոմիկը /ԺԳ-ԺԴ դար/, Սարգիս Պիծակը /ԺԴ դար/, Հակոբ Ջուղայեցին /ԺԶ-ԺԷ դար/ և շատ ուրիշներ:

Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է առավել շատ հրաշքների հանդիպել, ես առաջինը կտայի Հայաստանի անունը։ Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այսպիսի փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի կոթողների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են կազմել աշխարհի զարդն ու պարծանքը։ Երիցս կեցցես դու, հող հայկական, օրրան տաղանդների, օրրան մեծագործությունների։

Լուսառատ գյուղում է ապրում ազատամարտիկ Վահագն Մարկոսյանը: Ով եղել է Խոր Վիրապում, նա բարձունքից նայել է Արարատներին: Մինչ Արաքսը կան էլի փոքրիկ բլրակներ, որոնցից մեկին հայդուկապետ Գևորգ Չաուշի հուշարձանն է: Այդ հուշարձանն էլ ազդարարում է Լուսառատ գյուղի մուտքը: Վահագնը զինվորագրվել է Երասխի ջոկատին, որի հրամանատարն էր Ռաֆիկ Օղիկյանը: 1992թ. մարտի տասին` թշնամու հերթական հարձակումներից մեկի ժամանակ, Վահագնը ծանր վիրավորվեց, կորցրեց ոտքը: Ապաքինումը ձգվեց երկար ամիսներ: «Հիվանդանոցային իմ ամենածանր օրը եղել է մայիսի տասնինը: Այդ օրը Երասխում զոհվեց իմ հրամանատար Ռաֆիկը, որը մի քանի օր առաջ էր եկել ինձ տեսության, հուսադրել,- վերհիշում է Վահագնը»:

Մեր պատմական անցյալը և ներկան լի են մեր ժողովրդի կյանքի և մաքառման հերոսական և ողբերգական դրվագներով:
Բնականաբար, յուրաքանչյուրս ուզում ենք պարզել մեր տոհմի դերը և տեղը մեր ժողովրդի պատմության, մշակույթի կերտման գործում:
Իմ տոհմաբանական ծագման իմացությունը սահմանափակվում է պապիս պապով: Ըստ պապիս պատմածների՝ իր պապը եղել է մեծահարուստ ընտանիքի յոթ արու զավակներից միակը, որը հրաշքով մազապուրծ է եղել համիդյան ջարդերից և տեղափոխվել է Արևելյան Հայաստան: Ունենալով փայլուն բժշկական կրթություն, հիմնովին տիրապետելով հայկական դեղաբուժությանը` շատ շատերի կյանքն է փրկել և մեծ ճանաչում և հարգանք է վայելել Շիրակի հարթավայրում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՅԻ ՈԳԻՆ»

Անհանգիստ է աշխարհը, անհանգիստ է մեր շուրջը… Թեև մեր տնից հեռու են խփվում աշխարհաքաղաքական ալիքները, բայց մենք, ավաղ, նաև մեր դեմքին ենք զգում ալեկոծության մահաբեր ու դառը շունչը… Եվ դարձյալ, ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր անօթևան հայեր… Այո՛, փոքր է մեր հայրենիքը, բայց այս մեծ աշխարհից դուրս չէ… Աշխարհի հզորները իրենց շահն են փնտրում և դարձյալ իրենց խաղերն են խաղում սեփական զենքով գրված կանոններով, որոնք մենք կա՛մ չգիտենք, կա՛մ եթե անգամ գիտենք, ապա ի զորու չենք փոխելու… Եվ դարձյալ, ինչպես հարյուր տարի առաջ, ինչպես հազար տարի առաջ, մենք կանգնած ենք մի մեծ ու անլուծելի խնդրի առաջ` դեպի ո՞ւր շարժվել, ո՞ր ուղղությամբ գնալ, ո՞րն է մեր առաջընթացի ուղին…

ԿՈՉ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով, գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց Հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: