Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԴԱՄԱՍԿՈՍ

ՀՀ նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների վերաբերյալ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ

Հունիսի 7-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՍԻՐԻԱ

ՀՀ նախագահի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 8-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության՝ այս շաբաթ արդեն երկրորդ խմբաքանակը:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

2017 թ. հունիսի 8-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան:

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐՎԵԼ Է ՈՒԺԵՂ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հունիսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է առաջնագծում տիրող իրավիճակին, ադրբեջանական կողմի սադրիչ հարձակումներին եւ հայկական կողմի պատասխան գործողություններին: