Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԿԻՊՐՈՍԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում մայիսի 30-ին ծաղկեպսակ է դրել Նիկոսիայի կենտրոնական բանտի տարածքում գտնվող «Ֆիլակիզմենա մնիմատա» հուշարձանին։

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս, Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցությունը խորացնելու գործում։

ՀՀ ԶՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՇՏԱԲԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

1-ին զորամիավորումում յուրաքանչյուր ուսումնական տարի անցկացվող հրետանավորների կենտրոնացված ճամբարային հավաքները մշտապես իրականացվում են կազմակերպված և բարձր մակարդակով:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մայիսի 29-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որտեղ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը կիպրացի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկել է ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված §Ռազմական լրագրություն¦ խորագրով մեկշաբաթյա մասնագիտական դասընթացը։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՌԴ ՊՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ: ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը Հայաստան է ժամանել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն: