Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՆՉԵՑ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ. ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԿՐԹՕՋԱԽՆԵՐՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին Գորիսի թվով վեց՝ միջնակարգ և ավագ դպրոցներում դպրոցական հաստատություններում կազմակերպված և բարձր մակարդակով անցկացվեցին առաջին զանգի տոնական միջոցառումներ, որին մասնակցում էին մարզի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ծնողներ, բազմաթիվ հյուրեր, քաղաքացիներ:

ԼԱՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՄԻՇՏ ԶԻՆՎՈՐ Է

Գնդապետ ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ հրետանային զորամասի հրամանատար է: Նա հայկական սպայական դպրոցի առաջին շրջանավարտներից է: Այսօր նրա եւ նրա սերնդակիցների շուրջ է ձեւավորվում նոր ժամանակների՝ 21-րդ դարի հայկական բանակը:

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՌԱՋՆԱԳԻԾ

Օրերս Արցախի առաջնագիծ էր այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա ծանոթացել է ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման, ինժեներական, զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ և ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻՆ

Oգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիի հետ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

Սեպտեմբերի 1-ին` ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսուցչական կազմն ու սաները հանդիսավոր պայմաններում հրաժեշտ կտան Երևանում գտնվող շենքին (հասցեն` Հալաբյան 44) և կտեղափոխվեն Դիլիջան` ռազմամարզական վարժարանի նոր համալիր, մասնակցելու Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավար Մաջեթ Էլ Շաֆիին:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ: