Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՌԱՋՆԱԳԻԾ



ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՌԱՋՆԱԳԻԾՕրերս Արցախի առաջնագիծ էր այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա ծանոթացել է ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման, ինժեներական, զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լուս.՝ ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


01/09/2017