Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴԻ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Փետրվարի 18-ից մարտի 16-ը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչները ՀՀ ԶՈՒ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրահանգչական կազմի համար անցկացրել են խաղաղապահ հրահանգիչների դասընթաց, որի շրջանակում 20 հրահանգիչներ են պատրաստվել միջազգային չափորոշիչներին համապատասխան դասընթացներ անցկացնելու համար:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած աշխատանքային խումբը մարտի 12-ից 15-ը մասնակցել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանում անցկացված «ՌԴ տարածքում զորքերի (ուժերի) զորահավաքային ծավալման կառավարում» թեմայով հրամանատարաշտաբային զորահավաքային վարժանքներին:

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Ինչպես ողջ Ազգային բանակում, այնպես էլ գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում կարևորվում է կիրակնօրյա միջոցառումների շրջանակներում ցուցադրական պարապմունքների անցկացումը:

ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՕԴԱՅԻՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Զրույց զորամասի հրամանատար, գնդապետ ՌՈՒԲԵՆ ՔԱՄԱԼՅԱՆԻ հետ

Ե՛Վ ԳՆԱՀԱՏԱՆՔ, Ե՛Վ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սկզբնական շրջանում կին ծառայողները մեր զինված ուժերում այդքան էլ շատ չէին, հիմնականում նրանց գործառույթները սահմանափակվում էին վարչական, բուժսպասարկման օղակներում, իսկ հիմա գրեթե ամեն ոլորտում էլ կհանդիպեք կանանց, նույնիսկ հատուկ նշանակության ստորաբաժանումներում:

ԶՈՐԱՄԱՍԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է

25 տարի առաջ է կազմավորվել ՀՀ ՊՆ N մոտոհրաձգային զորամասը: Այդ առթիվ տեղի ունեցան տոնական միջոցառումներ: Հանդիսավոր միտինգին մասնակցելու համար այստեղ էին բանակաշինության ակունքներում կանգնած, զորամասի կազմավորման գործում մեծ դերակատարություն ունեցած բազմաթիվ զինծառայողներ, որոնց թվում՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գնդապետներ՝ Սերգեյ Գրիգորյանը, Գրիգոր Ղազարյանը, Աշոտ Միքայելյանը, Մելիքսեթ Պողոսյանը, Արտակ Բուդաղյանը, Կարեն Սեդրակյանը, Ալեքսանդր Ցականյանը, Գորիսի Քոլատակ թաղամասի նախկին ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

Մարտի 12-13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին: Այս ձևաչափով հանդիպումները անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Լոնդոնում։