Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում` Արմավիր քաղաքում, մեկնարկում են ՀՀ պաշտպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլի մրցումները:

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ հանրապետության բոլոր շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվում են տոնական միջոցառումներ: Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒ ՍԻՐՎԱԾ ՏՈՆ

Արդեն տասը տարի է, ինչ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Հովհաննես Թումնայանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, ի հիշատակ մեծ բանաստեղծի, մեր հանրապետությունում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

ՊՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի 2018թ. մարզական միջոցառումների պլանի եւ գլխավոր շտաբի պետի 2018թ. հունվարի 11-ի N 13/ԳՇ հրամանի համաձայն` հունվարի 29-ից փետրվարի 2-ը ՊՆ կենտրոնական ապարատի մարզական համալիրում անցկացվեց ՊՆ համակարգի շախմատի անհատական առաջնության 1-ին փուլը:

ԲԱՐԴ ԴԻՐՔԻ ՊԱՐԶ ՏՂԱՆԵՐԸ

Անտառի համասեռ զանգվածում քարաշեն գետնատնակը միանգամից է աչքի ընկնում: Առանց նախամուտքի, նեղլիկ պատուհաններով, ժլատ լուսավորությամբ, մենակ, բայց ձիգ կանգնած կացարանը պաշտպանական շրջանի ամենաբարդ հատվածում է: Ներսում` ոչ մի ավելորդություն:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում երդման հանդիսավոր արարողություն է:

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԽՈՆՋ ՈՒ ՆՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մարտադաշտում որոշիչ և ամենահուժկու հարվածն, ինչպես հայտնի է, օդուժն է հասցնում: Եվ համապատասխան պաշտպանություն չկիրառելու դեպքում կորուստներն ու ավերածությունը հսկայական կարող են լինել: Ուստի ՀՕՊ զորքերին վերապահված է կարևորագույն մի գործառույթ՝ ամուր վահան կազմելով՝ թույլ չտալ հակառակորդի օդուժին զարգացնել հարձակումը: