Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՆԿՈՒՆ ԿԱՄՔԻ ԴԱՐԲՆՈՑ. ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է

Ապրիլի 14-ին նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ավիացիայի, ՀՕՊ եւ կապի մասնագետների այս դարբնոցն իր քառորդդարյա պատմության ընթացքում բազում դժվարություններով է անցել՝ նախ ծնվելով եւ թրծվելով պատերազմական թոհուբոհում, այնուհետեւ ձեւավորման ոչ դյուրին ճամփա անցնելով:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Զորամասն իր առջեւ դրված մարտական առաջադրանքը դժվարամատչելի պայմաններում է իրականացնում: Թե՛ տեղանքը, թե՛ եղանակը բարդ են, ուստի կարեւոր են կայուն ու հիմնարար գիտելիքները, հմտությունների անընդհատ զարգացումը: Ուսուցումը մեր ամենօրյա գործունեության անբաժանելի մասն է:

ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԻ ԴՐՎԱԳՆԵՐ

Այս տարի լրանում է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 110-ամյակը, որի կապակցությամբ ծրագրել ենք տպագրել հոդվածաշար։

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման շրջանակներում, կայացավ ցուցադրական պարապմունք, որին մասնակցեցին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատու սպաները:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Օրերս Քաշաթաղի շրջանի Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1, Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 և Ներքին Սուսի Սերոբ Հանեյանի անվ. միջնակարգ դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները, իրենց դասղեկների և ռազմագիտության ուսուցիչների, ծնողների ուղեկցությամբ այցելեցին Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվ. ռազմամարզական վարժարան:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

2018 թ. ապրիլի 14-ից 15-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի (նախագահ` Գեղամ Հարությունյան) նախաձեռնությամբ, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ են այցելել ՀՀ գիտության ու մշակույթի գործիչներ:

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՊԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ

Ապրիլի 13-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում կայացած ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: