Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԻՇՏ ԶԳՈՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏ

Օրերս 2-րդ զորամիավորումը, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անցկացրեց «Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժություն:

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՐՏԻ

Տանկային վաշտը գնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն ստորաբաժանումներից է: Մարտական հերթապահություն կատարող զորամասում առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում ցամաքային զորքերի հիմնական հարվածային ուժ հանդիսացող տեխնիկայի անձնակազմի մասնագիտական գիտելիքների և մարտական պատրաստության կատարելագործմանը:

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ

Օմարի լեռներում ձյունը երբեք չի հալչում, համազգեստը միշտ ձմեռային է, իսկ վտանգը, դժվարություններն ու ուրախությունները՝ ընդհանուր: Այստեղ ամեն ինչ իսկական է՝ խոսքը, գործը, հայրենիքը, ընկերությունը, նույնիսկ… հոգնությունը: Այս ռեպորտաժը 3000-3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած այն տղաների մասին է, որոնք վաղուց հաղթահարել են իրենց վախերն ու կասկածները, որոնք առույգ են, ուժեղ, եռանդուն եւ իրենց վստահված հողակտորի պատասխանատուն են ու տերը:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Ապրիլի 3-ից 7-ը 5-րդ զորամիավորումում հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանի ղեկավարությամբ անցկացվեցին ենթակա զորամասերի հրամանա¬տարների և նրանց տեղակալներ հետ հրամանատարական հավաքներ:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ համատեղ նախապատրաստել է «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշումների նախագիծը:

ԿԻԲԵՌՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա հիմնախնդիրները եւ կարեւորելով դրանցում անվտանգության բարձրացումը՝ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ ապրիլի 6-ին Հայաստանի ուժային գերատեսչությունների, կառույցների համար կազմակերպել էր հերթական սեմինարը։