Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄՅՈՒՆԽԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մայիսի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի Մյունխենի համալսարանի պատվիրակությունը ճանաչողական այցով հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ Է ՓՈԽԱՆՑՎԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՌԱԶՄԱԴՐՈՇԸ

Մայիսի 12-ին, ըստ ձևավորված ընթացակարգի, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը:

ՄԱՅԻՍԻ 9-Ը ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերում մեծ շուքով նշվեց Մայիսի 9-ը: Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հիմնադրման Եռատոնին բնակավայրերում վեր խոյացած հուշարձանների և հուշահամալիրների մոտ, ժողովրդական հոծ բազմությամբ տոնը նշանավորվեց մարզի խոշոր բնակավայրերում` գնդապետ Արարատ Միրզոյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման և ենթակա զորամասերի բազմաթիվ զինվորականների, ՏԻՄ ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, բազմաթիվ բնակիչների և հյուրերի կողմից զոհվածների հիշատակի խնկարկմամբ, հուշարձանների մոտ հայոց բանակի զինվորների՝ խրոխտ ու ձիգ պատվո պահակների հայացքների ներքո…

ՄԱՅԻՍ՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Ես եմ` զինվորը նաիրյան երկրի,
Դարերից եկած` կանգնած եմ հպարտ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԶԵՆՔԵՐՈՎ

Գնդացրորդ, նռնականետորդ, դիպուկահար՝ բոլորը զորամասի հրաձգարանում են: Նախապատրաստական գումարտակի անձնակազմը կրակային գործնական պարապմունքի է մասնակցում: Ինչպես հետախուզել նշանակետը, ինչպես թիրախավորել հակառակորդին, ինչպես նպաստավոր դիրք զբաղեցնել. բացազատված ուսումնական կետերից յուրաքանչյուրում սպաները պատմողական-ցուցադրական մեթոդով պարզաբանում են մանրամասները:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԵՐԿՐԱՊԱ՛Հ

Մենք պահեցինք երկիրը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը՝ մենք։ Պարտվելու դեպքում արդարացումների պակաս չէինք ունենալու։ Երկրաշարժը ավերել էր երկիրը։ Մարդիկ հարազատներ էին կորցրել, վշտահար էին ու կոտրված։ Հազարավոր մարդիկ մնացել էին անտուն ու անօթեւան։ Խանութները դատարկ էին, գործարանները չէին աշխատում, ուտելիք չկար, հագնելիք չկար, հոսանք չկար, տաքություն չկար։

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ սահմանամերձ տարածքներում և Արցախում ծառայող զինվորների ավելի քան 1500 ծնողներ վերջերս ժամանեցին իրենց հարազատների հիմնական ծառայության վայրեր, որտեղ զինվորական հրամանատարության կողմից ստեղծված էին բոլոր հնարավոր պայմանները: