Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՅԻՍ՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Ես եմ` զինվորը նաիրյան երկրի,
Դարերից եկած` կանգնած եմ հպարտ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԶԵՆՔԵՐՈՎ

Գնդացրորդ, նռնականետորդ, դիպուկահար՝ բոլորը զորամասի հրաձգարանում են: Նախապատրաստական գումարտակի անձնակազմը կրակային գործնական պարապմունքի է մասնակցում: Ինչպես հետախուզել նշանակետը, ինչպես թիրախավորել հակառակորդին, ինչպես նպաստավոր դիրք զբաղեցնել. բացազատված ուսումնական կետերից յուրաքանչյուրում սպաները պատմողական-ցուցադրական մեթոդով պարզաբանում են մանրամասները:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԵՐԿՐԱՊԱ՛Հ

Մենք պահեցինք երկիրը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը՝ մենք։ Պարտվելու դեպքում արդարացումների պակաս չէինք ունենալու։ Երկրաշարժը ավերել էր երկիրը։ Մարդիկ հարազատներ էին կորցրել, վշտահար էին ու կոտրված։ Հազարավոր մարդիկ մնացել էին անտուն ու անօթեւան։ Խանութները դատարկ էին, գործարանները չէին աշխատում, ուտելիք չկար, հագնելիք չկար, հոսանք չկար, տաքություն չկար։

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ սահմանամերձ տարածքներում և Արցախում ծառայող զինվորների ավելի քան 1500 ծնողներ վերջերս ժամանեցին իրենց հարազատների հիմնական ծառայության վայրեր, որտեղ զինվորական հրամանատարության կողմից ստեղծված էին բոլոր հնարավոր պայմանները:

ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՏ

Մայիսի 7-ին՝ Մայիսյան Եռատոնին ընդառաջ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկը:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների բաց նամակի վերաբերյալ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 26 ՏԱՐԵԿԱՆ Է

Մայիսի 5-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր: