Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է կրակային զորավարժություն, որի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում զորավարժության կրակային փուլին ներկա էր նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ: Երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարի պաշտոնակատարին, որոնց հիմնական մասը վերաբերել են վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին։

ՕՄԱՐ. ՎԵՐԵԼՔԻ ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Կանգնել ենք կիրճի պռնկին: Մառախուղը թափառում է վեր ու վար. թույլ չի տալիս մի կարգին տեսնեմ Օմարը: «Բա ո՞ւր է կատարը»,-հարցնում եմ գումարտակի հրամանատարին՝ փոխգնդապետ Արսեն Խաչատրյանին, որ, ձեռքերը կրծքին ծալած, նայում է հեռուն:

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ 103 ՏԱՐԻ ԱՆՑ

108 տարեկան Խոսրով պապը ծնվել է Մուսալեռի Քաբուսիե գյուղում՝ Արիստակես և Սիմա Ֆռանգյանների ընտանիքում: Ցեղասպանությունից 103 տարի անց էլ լավ է հիշում իր ընտանիքի գլխով անցած-գնացածը:

ԹԱԼԻՇԸ ՊԻՏԻ ԾԱՂԿԻ

Լեւոն Ապրեսյանի մասին շատ էի լսել: Նա զինվորական էր, սահմանային զորամասերից մեկի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը: Իր ծննդավայր Թալիշ գյուղին, զինվորական ծառայությանը, զինվորներին, զինակիցներին Լեւոն Ապրեսյանի նվիրվածության մասին լեգենդներ էին պատմում:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը` ԶՈՒ ավիացիայի վարչության պետի` թռիչքային պատրաստության գծով տեղակալի գլխավորությամբ, մասնակցում է Մոսկվայում ապրիլի 24-ից 26-ը անցկացվող պետական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման, օդանավերի ընդունման, օդանավակայանների տեխնիկական սպասարկման և ռազմական նշանակության բեռնափոխադրումների կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպումներին և խորհրդատվություններին:

ՀԿ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Օրերս «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը կազմակերպել էր կոնֆերանս՝«Պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպությունների դերը նախազորակոչային պատրաստության և զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման գործում» թեմայով: