Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայում մինչեւ օգոստոսի 23-ը կշարունակվի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցերի քննարկումը: Քննարկմանը մասնակցում է նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:

ՀՀ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՏԱՋԻԿՍՏԱՆ

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները օգոստոսի 22-ից 26-ը կմասնակցեն Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին:

ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Օգոստոսի 21-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության երևանյան փնջի ներկորպուսային փուլը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՌՈՍՕԲՈՐՈՆԷՔՍՊՈՐՏ»  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻԽԵԵՎԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է, «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՅՈՒՄՐԻԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի միջև կնքված 2018թ. ծրագրի շրջանակում օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները Գյումրիի զինկոմիսարիատում հանդիպել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի շրջանավարտների հետ:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐ ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: