Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Աննա Թովմասյանի՝ փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայում նկարահանված «Կամավորը» ֆիլմի շնորհանդեսը։
Ֆիլմի ցուցադրությունից հետո գլխավոր հերոսը՝ Դիմա Մոտրիչը, ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Արիության» մեդալով, իսկ նրա հայրը՝ Անատոլի Մոտրիչը, պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

Բացահայտվել են ամերիկյան հեռանկարային F-35B ինքնաթիռի որոշ թերություններ: Այժմ լրացուցիչ փորձարկումներ են անցկացվում՝ դրանք լիովին ի հայտ բերելու և վերացնելու համար: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը երկու տարի փորձաշրջան է նշանակել. ինքնաթիռների համար, եթե այդ ընթացքում «Lockheed Martin» ընկերությունը չկարողանա վերացնել թերությունները, նախագծի ֆինանսավորումը կդադարեցվի: Ինքնաթիռը նախատեսված է ծովային հետևակին աջակցելու համար:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է գնել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած «F-35 LightningII» մակնիշի հինգերորդ սերնդի 100 ինքնաթիռ, ևս 16-ի մատակարարման համար պայմանագիր է կնքվել: Նշենք, որ Թուրքիան ինքնաթիռի ստեղծման ծրագրի մասնակից ինը երկրներից մեկն է:

Մոսկվան և կենտրոնական Ռուսաստանը հսկող հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստվում են սպառազինության վերցնել C-500 նոր զենիթահրթիռային համակարգերը, որոնց ստեղծման մասին հայտարարվել է մոտ երկու տարի առաջ` նշելով, որ նախագծային աշխատանքները կավարտվեն 2012թ., իսկ դրանցով մարտական հերթապահություն կիրականացվի արդեն 2015թ.: Իր շարժունակությամբ, օդային հարձակումներին դիմագրավելու կարողությամբ նոր համակարգն էապես կգերազանցի այժմ բանակում կիրառվող C-300-ին և C-400-ին:

Մոնթեն լուր էր ուղարկել Մաճկալաշեն, որ ջոկատի տղաներով անհապաղ օգնության հասնենք։ Կարմիր շուկայում ծանր մարտեր էին ընթանում։
Որքան հնարավոր էր՝ արագ տեղ հասանք ու միանգամից մտանք մարտի մեջ։ Աջ թեւից, անսպասելի, զորեղ հարված հասցրինք թշնամուն, եւ սկսվեց անկանոն նահանջը, ավելի ճիշտ՝ փախուստը։ Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվել էր, եւ մենք հոգնած, պատերին հենված՝ զրույցի էինք բռնվել, կատակում-ուրախանում էինք, մեզ մոտեցավ Մոնթեն։

Նախնիներս Սասնի Բերմ գյուղից են։ Գաղթից հետո բնակություն ենք հաստատել Թալինի Դավթաշեն գյուղում։ Երբ սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, ես մեկնեցի Արցախ ու զինվորագրվեցի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի կամավորականների ջոկատին։ Հրամանատարը Արմեն Մելքումյանն էր։ Բացի ինձանից բոլորը նույն գյուղի տղաներն էին։ Պատերազմի օրերին գյուղը 28 զոհ տվեց։

Անօդաչու թռչող սարքերի ամերիկյան նոր համակարգը մոտ ժամանակներում չի ներդրվի ԱՄՆ զինված ուժերում՝ բացահայտված բազմաթիվ անսարքությունների պատճառով: Փորձարկումների համար պատասխանատու ավիաբազայում Gorgon Stare համակարգը անվանել են անարդյունավետ և ոչ պիտանի` առաջարկելով չընդգրկել այն մարտական խնդիրների կատարման մեջ: Համակարգը բաղկացած է ցերեկային և գիշերային տեսանելիության տասներկու տեսախցիկներից, նախատեսված է մեծ տարածության վրա ընդլայնված դիտման, հետախուզման խնդիրներ կատարելու համար: