Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ 4-րդ զորամիավորման Սիսիան քաղաքում տեղակայված N զորամասում անցկացվել է հանդիսավոր միտինգ, որին մասնակցել են Սյունիքի փոխմարզպետ Ն․Բաբայանը և Սիսիան համայնքի ղեկավար Ա․ Սարգսյանը։ Բանակի օրվա կապակցությամբ մի շարք զինծառայողներ բարեխիղճ և օրինակելի ծառայության համար մարզպետարանի և համայնքապետարանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի ուսումնական վաշտի նորակոչիկ զինծառայողները զորամասի գնդերեց Գագիկ սարկավագի առաջնորդությամբ կատարեցին ուխտագնացություն դեպի Վայքի «Սուրբ Տրդատ» եկեղեցի։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԿԱԼԱՇՆԻԿՈՎ» ԿՈՆՑԵՌՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարգացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ  ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ:
Մեր Բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից:

«ՄԵՆՔ ԱՅՍ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԵՆՔ ԶԻՋԻ, ՄԵՆՔ ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԵՆՔ ԶԻՋԻ»

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հունվարի 27-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ: