Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հրաձգային զենքից տարբեր վարժությունների կատարման տեսական գիտելիքների, գործնական հրաձգության վարժությունների ընթացքում զինծառայողների վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել են կրակային պատրաստության գործնական և տեսական պարապմունքներ:

ՎԱՇՏԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

1-ին զորամիավորումում անցկացվել են վաշտերի հրամանատարների և նրանց տեղակալների 5-օրյա հավաքները։

ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

5-րդ զորամիավորումում անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հավաք-պարապմունքներ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մարտի 14-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Չնայած եղանակային բարդ պայմաններին և առատ ձյան տեղումներին՝ պայմանագրային զինծառայողները շարունակում են հստակ և աչալրջորեն իրականացնել մարտական ծառայությունը:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԽՄԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթները համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված մարտական խնդիրների կատարման ունակությունները զարգացնելու նպատակով մարտի 14-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են հրետանու մարտավարամասնագիտական և կրակային պատրաստության ուսումնական պարապմունքներ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Էլեկտրոնային կապի և գործավարության խմբի պետերի կատարողական կարգապահության, մասնագիտական գիտելիքների իմացության և ծառայողական փաստաթղթերի հետ աշխատելու ունակությունները զարգացնելու նպատակով մարտի 18-ին ՀՀ զինվորական կոմիսարիատում անցկացվեց Երևան քաղաքի և մարզերի կոմիսարիատների էլեկտրոնային կապի և գործավարության խմբի պետերի մասնագիտական պարապմունքներ: