Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ  ՔՈԼԵՋԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում հյուրընկալվել են արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում տարածաշրջան այցելած Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջի ունկնդիրները:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ-ԽՈՀԱՐԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Մայիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացվել է Տոլմայի համահայկական 9-րդ փառատոնը:

ԶՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կապի և ԱԿՀ վարչության ներկայացուցիչները մասնակցում են Մոսկվայում մայիսի 20-ից 23-ն անցկացվող «Փի Էյջ Դեյզ» կիբեռանվտանգության մրցույթին:

ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆԵԼ Է ՌԴ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մայիսի 21-ից 23-ը մասնակցում է «Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «Էլբրուսյան շրջան» մրցման անցկացման վայրերի տեղազննմանը:

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԴԱՍԱԿԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում անցկացված «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

1-ին զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն` տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ:

ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հավանական հակառակորդին չեզոքացնելու արդյունավետ ձևերն ու մեթոդները, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու տարբերակներն անձնակազմին ուսուցանելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասի ստորաբաժանումների հետ անցկացվել են հատուկ պատրաստության պարապմունքներ: