Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում հյուրընկալվել են արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում տարածաշրջան այցելած Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետազոտությունների թագավորական  քոլեջի ունկնդիրները:

Հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները:

Խորագիր՝ Նորություններ


22/05/2019